Սեղմել Esc փակելու համար:
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Ձ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 21-Ն

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

12. Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները, մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:

1) Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինմոնտաժային կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և բեռնարկղային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն.

2) 120.2 տողում արտացոլվում են նաև կառույցների նախահաշիվներում չներառված բոլոր մեքենաների և սարքավորանքների արժեքները, ինչպես նաև այն սարքավորանքները, որոնք նախատեսված են ֆիզիկապես մաշված սարքավորանքներին փոխարինելու համար:

13. Այն սարքավորանքները, որոնք գործող օբյեկտների համար ձեռք են բերվում ներդրումների հաշվին, և որոնց համար շինարարության նախահաշիվ (գտնվում վերափոխման և/կամ տեխնիկական վերազինման գործընթացում) դեռևս չի կազմված, նախահաշիվներ չներառվող սարքավորանքներ չեն համարվում:

14. «Այլ աշխատանքներ և ծախսեր» տող 120.3-ում ցույց են տրվում շինմոնտաժային աշխատանքների ծավալի մեջ չներառված և պայմանագրային գնի մի մասը կազմող լրացուցիչ ծախսերը:

1) Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

ա. ճարտարապետաշինարարական նախագծումը (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որը իրականացվում է շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների հեղինակային հսկողությունը.

բ. նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.

գ. թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.

դ. ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռք բերման ծախսերը.

ե. կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը,

զ. հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքների) ծախսերը.

է. հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.

ը. պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).

թ. շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.

ժ. հեղինակային և տեխնիկական վերահսկողություն:

15. Տող 120.3-ից` 120.3.1 տողում առանձնացվում են ընթացիկ շինարարության և հետագա տարիների համար ճարտարապետաշինարարական նախագծման աշխատանքների ծավալները: 120.3.1 տողում չեն արտացոլվում նախագծային կազմակերպությունների կողմից նախագծային փաստաթղթերի հսկողության և կառույցները սարքերով, սարքավորանքներով և այլնով համալրելու (կոմպլեկտավորելու) համար կատարված ծախսերը: Նշված ծախսերը ցույց են տրվում 120 և 120.3 տողերում:

Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

ա. հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.

բ. սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).

գ. հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.

դ. հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.

ե. խոտանի և կատարված անորակ աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր:

16. Անավարտ շինարարության ծավալները վերաբերում են օբյեկտների շինարարության սկզբից մինչև նրանց գործարկումը կատարված ծախսերի ընդհանուր գումարին և ներառում են կատարված շինմոնտաժային և այլ աշխատանքների, տեղադրված և դեռ չտեղադրված սարքավորանքների արժեքը, կառուցապատման տարածքի յուրացման հետ կապված ծախսերը և այլ ծախսերը:

Անավարտ շինարարության մեջ գտնվող օբյեկտների թվին են դասվում այն օբյեկտները, որոնց շինարարությունը շարունակվում է, շինարարությունը դադարեցված, կոնսերվացված կամ լրիվ կանգնեցված է (բայց դուրս չի գրված հաստատված կարգով), գտնվում է շահագործման մեջ (բայց ընդունման ակտը հաստատված չէ):

17. Շինարարության դասակարգումը, ըստ համապատասխան տեսակների, կատարվում է համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերում նշված շինարարության ձևի: Եթե գործող օբյեկտի ընդարձակման և վերափոխման հետ միասին նախատեսվում է նաև տեխնիկական վերազինում, ապա ընդարձակման (վերափոխման) և տեխնիկական վերազինման տվյալները չեն գումարվում, այլ ցույց են տրվում անջատ` ըստ նշված համապատասխան ուղղությունների: Այն դեպքերում, երբ գործող օբյեկտի ընդարձակման հետ միաժամանակ նախատեսվում է գործող, ինչպես նաև հիմնական, օժանդակ և սպասարկող արտադրամասերի վերափոխում, ապա ընդարձակման և վերափոխման ցուցանիշները դասվում են վերարտադրական կառուցվածքի համապատասխան ուղղություններին:

18. Նախագծանախահաշվային փաստաթղթերով չնախատեսված և տեխնիկական վերազինմանը չվերաբերող օբյեկտների շինարարության, ընդարձակման և վերափոխման տվյալները լրացվում են տարեկան հաշվետվության բաժին 2-ի 210.1 տողի 6-րդ սյունակում:

19. 3-րդ բաժնի տվյալները դասակարգվում են ըստ տնտեսական գործունեության տեսակների համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» և ըստ ֆինանսավորման աղբյուրների: Մի քանի արդյունաբերական օժանդակ արտադրությունների դեպքում, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են առանձին-առանձին: Օրինակ, արդյունաբերական օբյեկտի գյուղատնտեսական օժանդակ արտադրությունը պետք է արտացոլվի «գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» գործունեության տեսակում, շինարարական օբյեկտի օժանդակ արդյունաբերական արտադրությունը` «մշակող արդյունաբերություն» գործունեության տեսակում և այլն: Շինարարական նորոգում իրականացնող կազմակերպությունների կողմից ընդարձակման, ձևափոխման, տեխնիկական վերազինման համար կատարված շինարարությունը ներառվում է հիմնական գործունեության այն արտադրական ճյուղերի ցուցանիշներում, որոնց դրանք սպասարկում են:

20. 310.1-310.19 տողերի տվյալների համապատասխան սյունակների հանրագումարը հավասար է 310 տողի համապատասխան սյունակների գումարին:

ա. գործարանի տարածքում գտնվող սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները, որոնք նախատեսված են կազմակերպության աշխատակիցների սպասարկման համար.

բ. 310.1-310.10 տողերում նշված գործունեության շինարարության համար հատկացված ներդրումների հաշվին կառուցված օբյեկտների պահանջմունքների լրիվ կամ մասնակի բավարարման համար նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման և ջերմամատակարարման ցանցերը.

գ. 310.1-310.10 տողերում նշված ոլորտի կազմակերպությունների վարչական շենքերը և շինությունները:

21. 4-րդ բաժնում «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը» արտացոլվում են բնակելի շենքերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հանրակրթական ուսումնական հաստատությունների (դպրոցներ), հիվանդանոցների, առաջնային բժշկական օգնության հաստատությունների (պոլիկլինիկաներ), առողջության առաջնային պահպանման կենտրոնների, մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատությունների, հյուրանոցների և համանման բնակատեղերի, ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների, մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների, փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինությունների, ճանապարհների շինարարության, երկաթուղային տրանսպորտի օբյեկտների, տեղեկատվության և կապի բնագավառի շենքերի և շինությունների, հանքագործական արդյունաբերության, մշակող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների, էլեկտրականության ու գազի մատակարարման և այլ շենքերի և շինությունների շինարարության վերաբերյալ համապատասխան տվյալները:

22. Այս բաժնում արտացոլվում են նոր կառուցվող օբյեկտների, վերակառուցվող (հիմնանորոգում, ամրացում, վերազինում, վերականգնում, արդիականացում), ինչպես նաև նորոգման (հիմնանորոգման և ընթացիկ նորոգման) համար կատարված ծախսերը:

23. 4-րդ բաժնի 1 սյունակում արտացոլվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկված (շահագործման հանձնված) նոր, վերակառուցվող (հիմնանորոգում, ամրացում, վերազինում, վերականգնում, արդիականացում) օբյեկտների վերաբերյալ համապատասխան տվյալները` շենքերի ընդհանուր մակերեսը` քառ. մ, շենքերի քանակը, գործարկված օբյեկտների հզորությունները:

24. 4-րդ բաժնի 1 սյունակից 2-8-րդ սյունակներում արտացոլվում են գործարկված օբյեկտների վերաբերյալ համապատասխան տվյալները ըստ ֆինանսավորման աղբյուրների:

25. Գործարկված բնակելի շենքերը, սոցիալ-մշակութային և այլ նշանակության օբյեկտները ցույց են տրվում գործարկված փաստացի ծավալներով:

26. Իրականացված շինարարության ծավալում (4-րդ բաժնի 9-րդ սյունակ) հաշվի են առնվում հաշվետու տարվա ընթացքում գործարկված, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների (նաև կոնսերվացված, շինարարության լրիվ կամ մասնակիորեն դադարեցված) վրա կատարված բոլոր ծախսերը:

27. Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

1) Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը:

2) Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):

3) Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:

4) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:

5) 410 տողից` 410.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և փայտե այլ ծածկերով, գորգե և լինոլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:

28. «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

29. «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

30. «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

31. «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկած հզորություն համարելով մակերեսը` քառ.մ: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

32. «Առողջության առաջնային պահպանման կենտրոններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող կենտրոնների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները` որպես գործարկած հզորություն համարելով շենքի մակերեսը` քառ.մ: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

33. «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

34. «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

35. «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

36. «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

37. «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

38. «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլն) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

39. «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են ճանապարհների համար իրականացված շինարարության ծավալները` որպես գործարկված հզորություն համարելով դրանց երկարությունը` կիլոմետր: «Ճանապարհների նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

40. «Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներ» տողում արտացոլվում են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների համար իրականացված շինարարության ծավալները` որպես գործարկված հզորություն համարելով նոր երկաթուղային գծերի, երկրորդ ճանապարհների, երկաթուղիների էլեկտրաֆիկացման համար դրանց երկարությունը` կիլոմետր: «Երկաթուղային գծերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

41. «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

42. «Հանքագործական արդյունաբերություն» տողում արտացոլվում են հանքագործության բնագավառի համար իրականացված շինարարության ծավալները` որպես գործարկված հզորություն համարելով հանքանյութերի հանքահանում, չափման միավորը` տոննա:

43. «Մշակող արդյունաբերության շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

44. Ա սյունակում նշվում է մշակող արդյունաբերության արտադրատեսակների անվանումը, իսկ Գ սյունակում` հզորության չափման միավորը: Օրինակ.

1) պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի, էլեկտրասարքավորանքի արտադրության բնագավառում` մետաղահատ գործիքների, էլեկտրաշարժիչների, համակարգիչների և այլ արտադրատեսակների արտադրություն, դրանց հզորության չափման միավորն է քանակը` հատ,

2) մետաղագործական արդյունաբերության բնագավառում` ալյումինե գլանվածքների և, փայլաթիթեղների, պղնձի, մոլիբդենի և ցինկի խտանյութերի, մոլիբդենի բրիկետների, պողպատյա խողովակների և այլ արտադրատեսակների արտադրություն, դրանց հզորության չափման միավորն է` տոննա,

3) քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության բնագավառում` լաքաներկանյութերի, լվացող, մաքրող և օսլայող միջոցների, պլաստմասսե և այլ արտադրատեսակների արտադրություն, դրանց հզորության չափման միավորն է` տոննա,

4) հանքային պարարտանյութերի արտադրության բնագավառում` ազոտի, ֆոսֆորի, կալիումի, համալիր արտադրություն, դրանց հզորության չափման միավորն է` հազ.տոննա,

5) բնափայտի մշակման և փայտե արտադրատեսակների, թղթի և ստվարաթղթի արտադրության բնագավառում` շինափայտի, սղոցանյութերի, թղթի, ստվարաթղթի, ստվարաթղթե արկղերի և այլ արտադրատեսակների արտադրություն, դրանց հզորության չափման միավորն է` տոննա,

6) ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության բնագավառում` հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների և իրերի, ոչ հանքային շինանյութերի, բնական քարից երեսպատման սալերի, դրանց հզորության չափման միավորն է` տոննա, ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների` հատ, և այլ արտադրատեսակների արտադրություն,

7) մանածագործական և հագուստի արտադրության բնագավառում` գորգերի, գորգեղենի, գործվածքների և այլն, դրանց հզորության չափման միավորն է` տոննա, գուլպեղենի, տրիկոտաժեղենի և այլն` հատ, և այլ արտադրատեսակների արտադրություն,

8) սննդամթերքի արտադրության բնագավառում` մսի, մսամթերքի, պանրի, շաքարավազի և այլն արտադրատեսակների արտադրություն, դրանց հզորության չափման միավորն է` տոննա, խմիչքների` ոգելից խմիչքների և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն` հազ. լիտր և ծխախոտի արտադրատեսակների արտադրություն` մլն հատ,

9) «Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ» արտադրատեսակների անվանումները, որոնք նշած չեն հրահանգում, ենթակա են լրացման ազատ տողերում` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) 2-րդ խմբ.,

10) «Էլեկտրականության և գազի մատակարարում» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող էլեկտրակայանների վերասարքավորման, էլեկտրաֆիկացման և գազիֆիկացման համար իրականացված շինարարության ծավալները` որպես գործարկված հզորություն համարելով կվտ, և երկարությունը` կիլոմետր:

45. 4-րդ բաժնի «Այլ շենքեր և շինություններ» տողում և ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում,.

1) «Բանկեր» տողում լրացվում են նոր, ինչպես նաև գործող բանկերի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

2) «Շրջակա միջավայրի պահպանման օբյեկտներ» տողում լրացվում են շրջակա միջավայրի պահպանման օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները. կեղտաջրերի մաքրման կայանների և շինությունների համար, որպես գործարկված հզորություն, համարվում է հազար խորանարդ մետր օրում (կեղտաջրեր), նավթանյութերի, ավելցուկների հավաքման սարքերի` քանակը` հատ, շրջանառու ջրամատակարարման համակարգերի` հազար խորանարդ մետր օրում, արտանետվող գազերից վնասակար նյութերի մաքրման կայանների` տոննա վնասակար նյութեր տարում և հազար մ3 գազ մեկ ժամում, արդյունաբերական, կենցաղային և այլ թունավոր թափոնների վերականգնման, չեզոքացման (այրման) և թաղման օբյեկտների` քանակը` հատ:

3) «Մետրոպոլիտեն» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող մետրոպոլիտենի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները. մետրոպոլիտենի կայարանների համար, որպես գործարկված հզորություն, համարվում է մետրոպոլիտենի կայարանների քանակը` հատ և գծերի երկարությունը` կիլոմետր: «Մետրոպոլիտենի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

4) «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:

5) «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարական աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:

6) «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:

7) «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:

8) «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև գործող համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

9) «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական գործող ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում»տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

10) «Բենզալցակայաններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև գործող բենզալցակայանների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

11) «Հակահրդեհային կայաններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև հակահրդեհային գործող կայանների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում»տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

12) «Մեքենաների տեխսպասարկման կայաններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև գործող մեքենաների տեխսպասարկման կայանների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

13) «Սպանդանոց» տողում լրացվում են նոր, ինչպես նաև գործող սպանդանոցի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

14) «Դեղատներ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև գործող դեղատների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են հիմնանորոգման և ընթացիկ նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

15) «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի` շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալներն այս տողերում չեն արտացոլվում:

16) «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը` հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:

17) «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:

46. 5-րդ բաժնի «Բնակելի շենքերում գործարկված բնակարանները» 510 տողի 1-ին սյունակում լրացվում են շահագործման հանձնված բնակելի շենքերի բնակարանների թվի և 2-րդ սյունակում` ընդհանուր մակերեսի վերաբերյալ տվյալները, այդ թվում` 511-518 տողերում առանձնացնելով ըստ ֆինանսավորման աղբյուրների` պետական բյուջեի, համայնքների, կազմակերպությունների, միջազգային վարկերի (Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, Գերմանիայի զարգացման բանկի և այլ բանկերի վարկերի), մարդասիրական օգնության միջոցների («Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված և այլ մարդասիրական օգնության միջոցների):

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 21-Ն
Որոշում