Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 24-Ն

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ), «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 2-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունը` համաձայն հավելված 3-ի:

4. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 2-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 4-ի:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին», «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթերը և դրանց լրացման հրահանգները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 31-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 06-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 24-Ն որոշման

 

Ձև 1-ԲՌ (տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. տարեկան

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:     |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը (ՁԿԴ) [][][][][][][][]

(լրացվում է համաձայն

գրանցման վկայականի)

 

2. Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]

(լրացվում է համաձայն գրանցման

վկայականի)

 

    3. Հարկ վճարողի հաշվառման համարը       [][][][][][][][]

 

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

____________________________________________________________________

5. Հաշվետու տարում գործելու հանգամանքը

5.1 Հաշվետու տարում գործունեություն իրականացրած ամիսների

        թիվը (նշել 0-12)                                         [ ]

    5.2 Իրավաբանական անձը ներկայումս գործո՞ւմ է, թե ոչ      [ ]   [ ]

        (կատարել V նշումը համապատասխան վանդակներից          Այո    Ոչ

        որևէ մեկում)

 

6. Հիմնադիրները (մասնակիցները)

(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում)

1. Պետություն [] 2. Համայնք [] 3. Իրավաբանական անձ [] 4. Քաղաքացի []

5. Օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական

անձ, քաղաքացի) []

 

7. Տեղեկատվություն օտարերկրյա մասնակցի վերաբերյալ

(սույն բաժինը լրացվում է 6-րդ կետի 5-րդ ենթակետին դրական պատասխան տված (կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցություն ունեցող) իրավաբանական անձանց համար)

7.1 Իրավաբանական անձի օտարերկրյա մասնակցի

քաղաքացիության երկիրը ______________________________

(նշել երկրի անվանումը)

 

7.2 Իրավաբանական անձը հանդիսանո՞ւմ է արդյոք օտարերկրյա կազմակերպության

առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ՀՀ

        տարածքում (կատարել V նշումը համապատասխան վանդակում) []    []

                                                            Այո    Ոչ

 

8. Իրավաբանական անձն ո՞ւնի առանձնացված ստորաբաժանում(ներ)

(մասնաճյուղ(եր), ներկայացուցչություն(ներ)),

(կատարել V նշումը համապատասխան վանդակում)

 

ՀՀ տարածքում [] Այլ երկրներում []

 

9. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրի.

Մարզը/ք. Երևան _____________________________________________

Համայնքը __________________________________________________

Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________

    Հասցեն ___________________________________________    [][][][]

                  (փողոցը, շենքը, բնակարանը)             (փոստային դասիչ)

Հեռախոսահամար(ներ) _______________________________________

Էլեկտրոնային փոստ _________________________________________

 

10. Իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

 

.____________________________________________________________________.

|Գործունեության տեսակի ծածկագիրը  |Ծավալը/հասույթը  |Աշխատողների     |

|(լրացվում է համաձայն             |(հազար դրամ)     |թվաքանակը (մարդ)|

|«Տնտեսական գործունեության        |(լրացվում է առանց|(լրացվում է     |

|տեսակների դասակարգչի» 5 նիշ      |ավելացված արժեքի |աշխատողների     |

|խմբավորման (տես`                 |և  ակցիզային     |միջին տարեկան   |

|http://www.arlis.am/Annexes/4/   |հարկերի)         |թվաքանակը,      |

|GT30.1-13page1730-2124ink1392.doc|                 |տասնորդական     |

|հղումը)                          |                 |ճշտությամբ)     |

|_________________________________|_________________|________________|

|1.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|2.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|3.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|4.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|5.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|6.    |  |  |  |  |  |           |                 |                |

|_________________________________|_________________|________________|

|          Ընդամենը               |                 |                |

.____________________________________________________________________.

 

11. Տեղեկություններ ղեկավարի վերաբերյալ

 

    Ղեկավար` ____________________    Ղեկավարի սեռը` տղամարդ []  կին []

              (ազգանուն, անուն)      (կատարել V նշումը համապատասխան

                                                 վանդակում)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)  ___________________ ________________

(ազգանուն, անուն)  (ստորագրություն)

 

«___»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

«Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական)

ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության

լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը կարգավորում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված, տնտեսության ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածի («Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչ», տես` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103928# հղումը) բոլոր գործող իրավաբանական անձինք:

Հաշվետվությունում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հաշվետվության տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ռեսպոնդենտների) կողմից ինքնուրույնաբար: Կետ 10-ում նշված գործունեության տեսակների ծածկագրերը լրացվում են իրավաբանական անձի կողմից ինքնուրույնաբար` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

Հաշվետվությունը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հաշվետվությունը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

2. Լրացման կարգը

 

Հաշվետվության կետ 1-ը` «Իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը», կետ 2-ը` «Պետական ռեգիստրում գրանցման համարը» և կետ 3-ը` «Հարկ վճարողի հաշվառման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի:

4-րդ` «Իրավաբանական անձի լրիվ անվանումը», 6-րդ` «Հիմնադիրները (մասնակիցները)», 7-րդ` «Տեղեկատվություն օտարերկրյա մասնակցի վերաբերյալ» և 8-րդ` «Իրավաբանական անձն ո՞ւնի առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր), ներկայացուցչություններ» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, կետ 6-ում «V» նշումը համաձայն «Ազգային հաշիվների համակարգ 2008» մեթոդաբանության կատարվում է.

1) այն հիմնադրի (մասնակցի) դիմաց, ով կանոնադրական կապիտալում ունի առնվազն 50% մասնաբաժին,

2) պետական/համայնքային և իրավաբանական անձ/քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում` պետական/համայնքային հիմնադրի (մասնակցի) դիմաց,

3) պետական/համայնքային և օտարերկրյա բաժնեմասերի հավասարության դեպքում` պետական/համայնքային հիմնադրի (մասնակցի) դիմաց,

4) օտարերկրյա և իրավաբանական անձ/քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում` օտարերկրյա հիմնադրի (մասնակցի) դիմաց:

5-րդ` «Հաշվետու տարում գործելու հանգամանքը» բաժնի 5.1` «Հաշվետու տարում գործունեություն իրականացրած ամիսների թիվը» կետում նշվում է 0-ից 12 միջակայքի թիվ` կախված իրավաբանական անձի հաշվետու տարում աշխատած ամիսների թվից, իսկ 5.2 կետում` «Այո» կամ «Ոչ» վանդակներից մեկում կատարվում է «V» նշում` կախված իրավաբանական անձի կողմից հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ վերջինիս գործել-չգործելու հանգամանքից:

9-րդ` «Իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետում լրացվում է իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

10-րդ` «Իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակների ծածկագրերն համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)` ըստ հասույթի (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի` հազար դրամներով) նվազող հաջորդականության:

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

11-րդ` «Տեղեկություններ ղեկավարի վերաբերյալ» կետում լրացվում է իրավաբանական անձի ղեկավարի, նրա սեռի, ինչպես նաև հաշվետվությունը լրացնողի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՁԵՎ 2-ԲՌ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. տարեկան

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:     |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]

(լրացվում է համաձայն գրանցման

վկայականի)

 

    2. Հարկ վճարողի հաշվառման համարը       [][][][][][][][]

                                      (լրացվում է համաձայն գրանցման

                                                վկայականի)

 

3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________

(լրացվում է համաձայն

գրանցման վկայականի)

 

4. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրի

Մարզը/ք. Երևան _____________________________________________

Համայնքը __________________________________________________

Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________

    Հասցեն ___________________________________________    [][][][]

                  (փողոցը, շենքը, բնակարանը)             (փոստային դասիչ)

Հեռախոս(ներ)ը ___________________Էլեկտրոնային փոստ ___________________

 

5. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

 

.____________________________________________________________________.

|Գործունեության տեսակի ծածկագիրը  |Ծավալը/հասույթը  |Աշխատողների     |

|(լրացվում է համաձայն             |(հազար դրամ)     |թվաքանակը (մարդ)|

|«Տնտեսական գործունեության        |(լրացվում է առանց|(լրացվում է     |

|տեսակների դասակարգչի» 5 նիշ      |ավելացված արժեքի |միջին տարեկան   |

|խմբավորման (տես`                 |և  ակցիզային     |աշխատողների     |

|http://www.arlis.am/Annexes/4/   |հարկերի)         |թվաքանակը,      |

|GT30.1-13page1730-2124ink1392.doc|                 |տասնորդական     |

|հղումը)                          |                 |ճշտությամբ)     |

|_________________________________|_________________|________________|

|1.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|2.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|3.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|4.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|5.    |  |  |  |  |  |           |                 |                |

|______|__|__|__|__|__|___________|_________________|________________|

|6.    |  |  |  |  |  |           |                 |                |

|_________________________________|_________________|________________|

|          Ընդամենը               |                 |                |

.____________________________________________________________________.

 

6. Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ոչ

(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում) []  []

Այո  Ոչ

 

    Անհատ ձեռնարկատեր`________________      «___»__________20___թ.

                      (ստորագրություն)

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

«Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական)

ռեգիստրի մասին» Ձև 2 ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության

լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

Սույն հրահանգը կարգավորում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:

Հաշվետվության տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից ինքնուրույնաբար: Կետ 5-ում նշված գործունեության տեսակների ծածկագրերը լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնուրույնաբար` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

Հաշվետվությունը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հաշվետվությունը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

2. Լրացման կարգը

Հաշվետվությունում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հաշվետվության կետ 1-ը` «Պետական ռեգիստրում գրանցման համարը», կետ 2-ը` «Հարկ վճարողի հաշվառման համարը» և կետ 3-ը` «Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը», լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի:

4-րդ` «Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետում լրացվում է նրա գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը (հասցեն):

5-րդ` «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը» կետում լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակների ծածկագրերը համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)` ըստ հասույթի (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի` հազար դրամներով) նվազող հաջորդականության: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

6-րդ` «Անհատ ձեռնարկատերը ներկայումս (հաշվետվության լրացման պահին) գործում է թե ոչ» կետում «Այո» կամ «Ոչ» վանդակներից մեկում կատարվում է «V» նշում` կախված հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ վերջինիս գործել-չգործելու հանգամանքից:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 24-Ն
Որոշում