ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
10 սեպտեմբեր 2018 թվականի N 410-Ն
 
 i 
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի սեպտեմբերի 10-ի
N 410-Ն հրամանի
 
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
I. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
 
1. Սույն հավելվածով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված ծրագրային վճարի հաշվարկման մեթոդաբանության և վճարման հետ կապված հարաբերությունները:
 
II. ՍՈՒՅՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
2. Սույն հավելվածում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) յուրաքանչյուր տարիքում ծրագրային վճարի ստացման ժամանակահատված` մահացության աղյուսակներով սահմանված կենսաթոշակային տարիքից հետո կյանքի սպասվող միջին տևողություն յուրաքանչյուր տարիքում.
2) մահացության աղյուսակներ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված և հրապարակված` երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակներ.
3) կենսաթոշակի ընտրության դիմում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կենսաթոշակի ընտրության դիմում:
3. Սույն հավելվածում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներով սահմանված իմաստով:
 
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
 
4. Կենսաթոշակի ընտրության դիմումը ներկայացվելու պահին մասնակցի տարիքին համապատասխան ծրագրային վճարների ստացման նվազագույն ժամանակահատվածը սահմանվում է` ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մահացության աղյուսակների:
5. Եթե մասնակիցն իր պարտադիր կուտակային կենսաթոշակի մի մասը ծրագրային վճարի տեսքով ստանալու ընտրություն է կատարել` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան, ապա սույն հավելվածի 4-րդ կետին համապատասխան ծրագրային վճարների ստացման նվազագույն ժամանակահատվածը սահմանվում է` ըստ ստորև ներկայացվող սանդղակի.
 
.________________________________________________________________.
|Տարիքը |                 Ժամանակահատվածը (տարի)                 |
|_______|________________________________________________________|
|63-67  |Տվյալ միջակայքի վերին տարիքի համար հրապարակված          |
|_______|ժամանակահատված` ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության |
|68-72  |կողմից հրապարակված մահացության աղյուսակների             |
|_______|                                                        |
|73-77  |                                                        |
|_______|                                                        |
|78-ից  |                                                        |
|բարձր  |                                                        |
.________________________________________________________________.
 
6. Ծրագրային վճարների ստացման ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակցի համար որոշվում է մեկ անգամ` մասնակիցների ռեեստրը վարողին կենսաթոշակի ընտրության դիմում ներկայացնելուց հետո, որից հետո` հետագա յուրաքանչյուր ամսվա մարվող փայերի թվի հաշվարկման ժամանակ, սույն հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված բանաձևում այդ որոշված մեծությունից նվազեցվում է մեկական ամիս:
7. Եթե մասնակիցը ցանկանում է, որ իր համար ծրագրային վճարը հաշվարկվի սույն հավելվածի սահմանված ծրագրային վճարի ստացման նվազագույնից ավելի երկար ժամանակահատվածի համար, ապա կենսաթոշակի ընտրության դիմումում նշվում է ավելի երկար ժամանակահատված:
 
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՍՏԱՑՈՒՄԸ
 
8. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ծրագրային եղանակով կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր մասնակցի համար ամսական պարբերականությամբ հաշվարկում է ծրագրային վճարի չափը` բացառապես մարման ենթակա փայերի թվի հիման վրա, կազմակերպում է յուրաքանչյուր անգամ դրա վճարման համար անհրաժեշտ փայերի մարումը և մասնակցին ծրագրային վճարի կատարումը:
9. Ծրագրային վճարի կատարման ամբողջ ընթացքում չմարված փայերի մասով մասնակիցը պահպանում է իր` որպես կենսաթոշակային ֆոնդի մասնակցի` օրենքով վերապահված իրավունքները:
10. Ծրագրային վճարի հաշվարկման և կատարման համար հիմք են ընդունվում մասնակցին պատկանող բոլոր կենսաթոշակային ֆոնդերի բոլոր փայերը` բացառությամբ այն փայերի, որոնց մարումը տվյալ պահին օրենքով սահմանված կարգով կասեցված է:
11. Ծրագրային վճար կատարելու համար սույն ընթացակարգով որոշված անհրաժեշտ թվով փայերը մարվում են փայերի` ծրագրային վճարի կատարման ամսվա առաջին աշխատանքային օրվա դրությամբ փայի վերջին հայտնի հաշվարկային արժեքով:
12. Ծրագրային վճարի կատարման համար անհրաժեշտ մարվող փայերի թիվը որոշելու համար հաշվարկումը պետք է կատարվի ամսական կտրվածքով` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը` յուրաքանչյուր անգամ փայերի մարումից առաջ:
13. Ծրագրային վճարը յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը ներառյալ:
14. Սույն ընթացակարգով փայերի մարումից առաջացած համապատասխան գումարը փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին:
15. Ծրագրային վճարը կատարվում է` կենսաթոշակի ընտրության դիմումը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած:
16. Ծրագրային վճարի կատարումը դադարում է`
1) մասնակցի` կենսաթոշակային հաշվում առկա բոլոր փայերի մարումից և համապատասխան վճարումն ավարտվելուց հետո.
2) մասնակցի մահվան դեպքում:
17. Ամսական ծրագրային վճարի կատարման համար անհրաժեշտ մարվող փայերի թիվը հաշվարկվում է` ըստ հետևյալ բանաձևի`
 
ՓՔi = ՓԸՔi/ԾՎԺ,
որտեղ`
Փքi-ն i-րդ ֆոնդից մարվող փայերի թիվն է,
ՓԸՔi-ն i-րդ ֆոնդում շահառուի ունեցած փայերի ընդհանուր թիվն է` տվյալ ամսվա վերջի դրությամբ,
ԾՎԺ-ն սույն հավելվածի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածն է (արտահայտված ամիսներով)` մինչև ծրագրային վճարի ստացման ժամանակահատվածի վերջը:
Բոլոր ֆոնդերի համար բանաձևը կլինի հետևյալը`
 
             n            n
             ---         ---
             \    ՓՔi =  \   ՓԸՔi /ԾՎԺ:
            /___        /___
             i=1         i=1
 
18. Եթե սույն հավելվածի 17-րդ կետի համաձայն հաշվարկված փայերի ընդհանուր արժեքը փոքր է, քան պահանջվող նվազագույն արժեքը`
n
---
             \    (ՓՔi x ՓՀԱi) < ՀԿ x 1/4,
            /___
             i=1
 
որտեղ`
ՓՀԱi-ն i-րդ ֆոնդի փայի հաշվարկային արժեքն է` ըստ սույն հավելվածի 11-րդ կետի,
ՀԿ-ն վճարման պահին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված պետական կենսաթոշակային ապահովության բաղադրիչից վճարվող հիմնական կենսաթոշակն է, ապա բոլոր ֆոնդերից մարվող փայերի թիվը համամասնորեն ավելացվում է այնքան, մինչև ընդհանուր գումարը լինի ՀԿ x 1/4`
 
ՓՔik = ՓԸՔi/ԾՎԺ x k,
որտեղ`
n
---
             k=(ՀԿ x 1/4/  \   (ՓՔi x ՓՀԱi):
                          /___
                           i=1
 
Բոլոր ֆոնդերի համար բանաձևը կլինի հետևյալը`
 
            n            n
           ---          ---
           \    ՓՔik =  \   ՓԸՔi /ԾՎԺxk,
          /___         /___
           i=1          i=1
 
որտեղ`
 
ՓՔik-ն i-րդ ֆոնդից մարվող փայերի թիվն է, եթե
 
n
---
           \   (ՓՔi x ՓՀԱi) < ՀԿ x 1/4:
          /___
           i=1