Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ Ե ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                     ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

    10 սեպտեմբերի 2018 թվականի             28 սեպտեմբերի 2018 թվականի

           N 412-Ն                                 N 164-Ն

                         

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

i

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2018 թվականի սեպտեմբերի 10-ի

N 412-Ն և

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի սեպտեմբերի 28-ի

N 164-Ն համատեղ հրամանի

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգի, ձևի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքներով սահմանված իմաստով:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնակիցների ռեեստրը վարողի միջև կնքված «Հայաստանի Հանրապետությունում կուտակային բաղադրիչի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ» գործառնական պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) դադարեցման (ներառյալ մասնակիցների ռեեստրը վարողի գործունեության դադարեցման հիմքով) դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է մասնակիցների ռեեստրը փոխանցել մասնակիցների ռեեստրը վարող այլ անձի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

4. Մասնակիցների ռեեստրի փոխանցման նախապատրաստումը պետք է սկսվի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ մասնակիցների ռեեստրի փոխանցումն արդյունավետ իրականացնելու և ռեեստրի վարման շարունակականությունն ապահովելու նպատակով:

5. Պայմանագրի դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր պարտականությունները մինչև մասնակիցների ռեեստրը վարող այլ անձին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը մասնակիցների ռեեստրի փոխանցումը:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ

 

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված կարգով և ժամկետներում մասնակիցների ռեեստրը փոխանցում է էլեկտրոնային կրիչի միջոցով` կազմելով հանձնման-ընդունման ակտ` երկու օրինակից, որոնք պետք է ստորագրվեն հանձնող և ընդունող կազմակերպությունների (Հայաստանի Հանրապետության կառավարության) իրավասու անձանց կողմից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
10.09.2018
N 412-Ն
Հրաման