Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ              ՀԱՅԱՍՏԱՆԻ                  ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ     ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ    

                           ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ           

                               

    10 սեպտեմբերի          5 հոկտեմբերի               14 սեպտեմբերի

    2018 թվականի N 416-Ն   2018 թվականի N 107-Ն       2018 թվականի N 561-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2018 թվականի սեպտեմբերի 10-ի

N 416-Ն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2018 թվականի հոկտեմբերի 5-ի

N 107-Ն և

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2018 թվականի

սեպտեմբերի 14-ի N 561-Ն

համատեղ հրամանի

 

ՑԱՆԿ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ

 

1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`

1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ

ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,

բ. գիշերային աշխատանքի վարձատրությունը,

գ. հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,

դ. լրավճարները, հավելումներ, հավելավճարները և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),

ե. աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների, օգնության գումարների, ինչպես նաև վարձու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով տրվող գումարների),

զ. պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը,

է. օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,

ը. լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,

թ. աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրությունը,

ժ. առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով).

2) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը).

3) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով սահմանված ռոյալթիների):

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
10.09.2018
N 416-Ն
Հրաման