ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1234-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները (այսուհետ` շարժական գույք)` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, հետ վերցնել և համապատասխանաբար ամրացնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` շարժական գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 1-ի
N 1234-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Ավտոմեքենայի|Համարանիշը|Նույնացման |Թո- |Սկզբնական |Մնացոր- |
|ը/կ|մակնիշը | |համարը |ղարկ-|արժեքը |դային |
| | | | |ման |(դրամ) |արժեքը |
| | | | |տարե-| |(դրամ) |
| | | | |թիվը | | |
|___|____________|__________|_________________|_____|__________|__________|
|1. |KIA CERATO |106 LL 50 |KNAFX411BE5851161|2013 |8982000.00|4160287.54|
|___|____________|__________|_________________|_____|__________|__________|
|2. |TOYOTA |197 LL 50 |NMTBB4J320R030942|2013 |6700000.00|3685000.00|
| |COROLLA | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 1-ի
N 1234-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Ավտոմեքենայի|Համարանիշը|Նույնացման |Թո- |Սկզբնական |Մնացոր- |
|ը/կ|մակնիշը | |համարը |ղարկ-|արժեքը |դային |
| | | | |ման |(դրամ) |արժեքը |
| | | | |տարե-| |(դրամ) |
| | | | |թիվը | | |
|___|____________|__________|_________________|_____|__________|__________|
|1. |HYUNDAI |121 LL 50 |KMHDH41EBCU272756|2011 |9430000.00|2408092.19|
| |ELANTRA | | | | | |
|___|____________|__________|_________________|_____|__________|__________|
|2. |HYUNDAI |122 LL 50 |KMHDH41CBFU468783|2015 |6477096.77|6477096.77|
| |ELANTRA | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 1-ի
N 1234-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Ավտոմեքենայի|Համարա- |Նույնացման |Թո- |Սկզբնական |Մնացոր- |
|ը/կ|մակնիշը |նիշը |համարը |ղարկ-|արժեքը |դային |
| | | | |ման |(դրամ) |արժեքը |
| | | | |տարե-| |(դրամ) |
| | | | |թիվը | | |
|___|____________|_________|_________________|_____|___________|__________|
|1. |TOYOTA CAMRY|182 LL 50|JTNBE40K703065473|2006 |10083330.00| 0.00|
|___|____________|_________|_________________|_____|___________|__________|
|2. |HYUNDAI |191 LL 50|KMHFC41D19A390829|2008 |11840000.00| 0.00|
| |AZERA | | | | | |
|___|____________|_________|_________________|_____|___________|__________|
|3. |TOYOTA CAMRY|199 LL 50|JTNBE40K403205768|2010 | 5350000.00|1337500.00|
._________________________________________________________________________.