040.0151.040400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2000 թվականի N 151
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Սերգեյ Մերգելյանի կատարած մեծ ներդրումը գիտության զարգացման բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայ ականավոր մաթեմատիկոս, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի համար Երևանում բնակարան ձեռք բերելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել մինչև 15,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Թույլատրել Երևանի քաղաքապետին` համաձայն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից բնակարանների, շենքերի ու շինությունների գնման և վարձակալության կարգը հաստատելու մասին» N 45 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի, ուղղակի գնման եղանակով Երևանում ձեռք բերել բնակարան` գինը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, և այն սեփականության իրավունքով հատկացնել ակադեմիկոս Ս. Մերգելյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 4-ից: