ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1244-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ N 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող (պետական ցուցիչ 1.6.96.2) Հանրապետության հրապարակի N 4 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի պատմության թանգարանի հատվածում կատարել փոփոխում` ներքին տարածքի մասնակի վերահատակագծում, միջհարկային ծածկերի և աստիճանների իրականացում:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` նախագծով իրականացված անշարժ գույքի ներքին փոփոխություններն ավարտելուց հետո ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի կողմից վավերացված շահագործման ակտը և դրա հետ կապված փաստաթղթերը տրամադրել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` պետական գրանցում իրականացնելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ