Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2018 թվականի N 1253-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 669 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 820-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) որոշման նախաբանում «կետը» բառից հետո լրացնել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը, իսկ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը» բառերը հանել.

2) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեն» բառերով,

i

բ. 5-րդ կետում «կազմակերպչի պաշտոնական կայքէջում» բառերից առաջ լրացնել «www.azdarar.am կայքում և» բառերը,

i

գ. 13-րդ կետի ե) ենթակետում «անվանումը» բառից հետո լրացնել «գույքի մասին մանրամասն նկարագրությունը (լուսանկարները)» բառերը, զ) ենթակետի 4-րդ պարբերությունում «անձնագրի» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտի» բառերը, իսկ 7-րդ պարբերությունում «տվյալ ձևով» բառերից հետո լրացնել «և պայմաններով» բառերը, ը) ենթակետից հանել «մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը» բառերը,

i

դ. 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով,

i

ե. 22-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով,

զ. 24-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«24. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների կողմից վճարված մրցույթի մասնակցության նախավճարը կազմակերպչի կողմից մրցույթի հաղթող չճանաչված մասնակիցներին (հայտատուներին) վերադարձվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մասնակիցների (հայտատուների) կողմից ներկայացված հաշվեհամարին»,

է. ուժը կորցրած ճանաչել 25-րդ և 26-րդ կետերը.

i

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «մասնավորեցման» բառից հետո լրացնել «(օտարման)» բառը,

բ. 4-րդ կետում «Անձնագրային տվյալները» բառերից հետո լրացնել «(նույնականացման քարտի տվյալները)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2018
N 1253-Ն
Որոշում