Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱ ...

 

 

040.0152.040400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2000 թվականի N 152

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԱՄՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն առավել արդյունավետորեն կազմակերպելու նպատակով և, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կառավարության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն, որի հյուպատոսական տարածաշրջանում ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի, Վոլոգդայի, Լենինգրադի, Պսկովի, Տվերի և Կալինինգրադի մարզերը և Կարելիայի Հանրապետությունը:

2. Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում բացել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական գործակալություն, որի հյուպատոսական տարածաշրջանում ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության Ամուրի, Կեմերովոյի, Նովոսիբիրսկի, Օմսկի, Տոմսկի ու Չիտայի մարզերը, Ալթայի, Պրիմորիեի ու Խաբարովսկի երկրամասերը և Բուրիաթիայի Ինքնավար Մարզը:

3. Համաձայնել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկությունների հետ`

ա) Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ հետևյալ հյուպատոսական տարածաշրջանով` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզեր.

բ) Հայաստանի Հանրապետության Մեղրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական գործակալություն բացելու վերաբերյալ հետևյալ հյուպատոսական տարածաշրջանով` Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզեր:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական ծառայողական օգտագործման և բնակելի տարածություններ, ինչպես նաև հողամասեր հատկացնելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման մասին սահմանված կարգով ծանուցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2000
N 152
Որոշում