Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵ ...

 

 

040.1256.121118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 Նոյեմբերի 2018 թվականի N 1256-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 8-ի

N 1256-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են դեղատնից դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

3. Դեղագետը կամ դեղագործը պատվերը գրանցելուց հետո պատվիրատուին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` դեղատանն առկա` նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի և դրանց գների վերաբերյալ, առանց ուղղորդման:

4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղեր չեն առաքվում:

5. Դեղերը պատվիրատուին առաքվում են ամբողջականությունը չխախտված սպառողական փաթեթներով` ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման ու տեղափոխման պայմանները և հատուկ ուշադրություն դարձնելով ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերին:

6. Առաքումն իրականացնելու նպատակով դեղատունը պետք է ունենա առանձին տեղափոխման տարա (պայուսակ), որն ապահովում է անհրաժեշտ ջերմային ռեժիմի ժամանակավոր կայունություն: Ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերն առաքելիս` պետք է ապահովել ջերմամեկուսիչ փաթեթավորում:

7. Առաքման ծառայության, ինչպես նաև դեղի արժեքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պատվիրատուի և դեղատան փոխպայմանավորվածության համաձայն դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով (հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր):

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2018
N 1256-Ն
Որոշում