Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ...

 

 

040.0153.040400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2000 թվականի N 153

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների անդամության երկաստիճան համակարգ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությունը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրության`

i

ա) 11-րդ կետի առաջին պարբերությունը «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից» բառերից հետո լրացնել «թղթակից անդամներից» բառերով.

i

բ) 12-րդ կետի «դ» ենթակետը «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները» բառերից հետո լրացնել «թղթակից անդամները» բառերով.

i

գ) 28-րդ կետի «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից» բառերից հետո լրացնել «կամ թղթակից անդամներից» բառերով.

i

դ) 35-րդ կետի չորրորդ պարբերությունը «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից» բառերից հետո լրացնել «և թղթակից անդամներից» բառերով.

i

ե) 40-րդ կետը «ակադեմիկոսները» բառից հետո լրացնել «թղթակից անդամները» բառերով.

i

զ) 42, 43, 46-րդ կետերը և 48-րդ կետի չորրորդ պարբերությունը «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների» բառից հետո լրացնել «և թղթակից անդամների» բառերով.

i

է) 44-րդ կետի «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների» բառերից հետո լրացնել «թղթակից անդամների» բառերով.

i

ը) 45-րդ կետի երկրորդ պարբերությունը «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսի» բառերից հետո լրացնել «և թղթակից անդամի», իսկ «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներին» բառերից հետո «և թղթակից անդամներին» բառերով.

i

թ) 41-րդ կենտ առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ ընտրվում են այն գիտնականները, ովքեր գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներով».

i

ժ) 47-րդ կետում առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսները և թղթակից անդամները».

i

ժա) 48-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել «Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամների թեկնածուների ընտրություններ, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդը» իսկ հինգերորդ պարբերությունից հետո «ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամի թեկնածու են համարվում այն անձինք, ովքեր ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան տվյալ բաժանմունքի քվեարկության ցուցակում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների թվի երկու երրորդը» նոր պարբերություններով.

ժբ) 49-րդ կետի

i

առաջին պարբերությունը «վճռական ձայնի իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները» բառերից հետո լրացնել «իսկ թղթակից անդամ ընտրելիս` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները և թղթակից անդամները» իսկ «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների» բառերից հետո և «թղթակից անդամների» բառերով.

երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ստացել են ցուցակային կազմի մեջ ընդգրկված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ձայների պարզ մեծամասնությունը»:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` եռամսյա ժամկետում`

ա) անցկացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 24 թղթակից անդամի ընտրություններ.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ու թղթակից անդամների առավելագույն թիվը սահմանելու և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համար նախատեսված միջոցների վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի անդամության երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին» N 73 որոշման 1-ին կետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2000
N 153
Որոշում