041.1503.121118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2018 թվականի N 1503-Ա
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
2018 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում անցկացվող` «Տնտեսական զարգացումն ու տնտեսական համագործակցությունը տեղական մակարդակում» խորագրով համաժողովի մասնակիցներին (30 մարդ) մատուցվող ընթրիքի ծախսը` 240,000 (երկու հարյուր քառասուն հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվության:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ