040.0159.110400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2000 թվականի N 159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-20-Ը ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում 2000 թվականի հունվարի 17-20-ը տեղի ունեցած բնական աղետի (ուժեղ քամի, պտտահողմ, ջրհեղեղ) հասցրած վնասների հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 9,46 մլն դրամ, այդ թվում`
ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի հեղեղված բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքներն իրականացնելու համար` 1,2 մլն դրամ.
բ) Վարդենիս քաղաքի և Վարդենիկ գյուղի հիվանդանոցներին հասցված վնասների հետևանքները վերացնելու համար` 8,26 մլն դրամ` համաձայն հաստատված նախահաշիվների, այդ թվում` 7,06 մլն դրամ` Վարդենիս քաղաքի, 1,2 մլն դրամ` Վարդենիկ գյուղի հիվանդանոցների համար.
գ) նշված գումարները հատկացնել հաստատված նախահաշիվների, ներկայացված թերության ու կատարողական ակտերի հիման վրա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից: