Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն որոշում է ընդունել վերականգնել հայերենում «խորհուրդ» բառի, որպես պետական-վարչական տերմինի, գործածությունը և այսուհետև սովետ ու դրանից կազմված սովետական և այլ բառերի փոխարեն ամենուրեք գործածել խորհուրդ, խորհրդային և այլ բառերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Հանձնարարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի օրենսդրության և սոցիալիստական օրինականության հարցերի մշտական հանձնաժողովին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի որոշումից բխող համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջիկա նստաշրջանի քննարկմանը:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար` Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

21 ապրիլի 1989 թվականի,

քաղ. Երևան

N 1493-XI.

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Սահմանադրության տեքստում փոփոխություն կատարող որևէ իրավական

ակտ չի գտնվել, որի համաձայն «սովետ» բառը իր բոլոր հոլովաձևերով

փոխարինվել է «խորհուրդ» բառով համապատասխան հոլովաձևերով:

ԻՐՏԵԿ-ի կողմից ՀՀ ազգային արխիվում և ՀՀ ազգային գրադարանում

կատարված ուսումնասիրությունները համապատասխան իրավական ակտ

գտնելու ուղղությամբ արդյունք չեն տվել: Այդ պատճառով որպես

Սահմանադրության փոփոխություն կատարելու հիմք ԻՐՏԵԿ-ի կողմից

ընդունվել է սույն որոշումը:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
21.04.1989
Որոշում