Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.1279.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1279-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 106-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին հայտարարված «ՀՀ ԱԺ ԳՀԱՊՁԲ-18/27» ծածկագրով ընթացակարգի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 40-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված բանակցությունների վարման պահանջը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին`

1) «Բիդեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի հուլիսի 11-ին կնքված թիվ ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-18/2 պայմանագրում կատարել փոփոխություն` աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրում սահմանել դրույթ այն բանի մասին, որ կատարված փոփոխությունը տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի 19-ից կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2018
N 1279-Ա
Որոշում