041.1518.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2018 թվականի N 1518-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի նոյեմբերի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արմեն Գրիգորյանի, Արմինե Մարգարյանի և Արեգ Քոչինյանի օրապահիկը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արմեն Եդիգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի, Արմինե Մարգարյանի և Արեգ Քոչինյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Անվտանգության խորհրդի քարտուղարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թվականի նոյեմբերի 15-ի
N 1518-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գրիգորյան - Անվտանգության խորհրդի քարտուղար (պատվիրակության
ղեկավար)
Ա. Մարգարյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
Ա. Աբրահամյան - Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական
անվտանգության վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի պետ
Ա. Եդիգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության պետ
Ա. Քոչինյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար