041.1524.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2018 թվականի N 1524-Ա
ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին և Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին 2018 թվականի նոյեմբերի 21-23-ը ներառյալ գործուղել ՈՒկրաինա:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարուշ Դավթյանի և Գեղամ Սարգսյանի` ՈՒկրաինա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին և Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ՈՒկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ