Սեղմել Esc փակելու համար:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱ ...

 

 

040.0165.110400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2000 թվականի N 165

 

i

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Վազգեն Սարգսյանի անվան Երևանի հանրապետական մարզադաշտը կապիտալ վերակառուցման ենթարկելու և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության Վազգեն Սարգսյանի անվան Երևանի հանրապետական մարզադաշտը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ`

ա) 15-օրյա ժամկետում օրենքով սահմանված կարգով կնքել անհատույց օգտագործման պայմանագիր նախատեսելով մարզադաշտի օգտագործումը մարզական և այլ տոնական հանդիսությունների ու միջոցառումների կազմակերպման նպատակներով.

բ) մեկամսյա ժամկետում ապահովել մարզադաշտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Մարզադաշտի վերակառուցումն ավարտելու և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով վարկեր և (կամ) փոխատվություններ ստանալու համար թույլատրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գրավ դնել մարզադաշտի անհատույց օգտագործման իրավունքը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.04.2000
N 165
Որոշում