Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆ ...

 

 

041.1535.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2018 թվականի N 1535-Ա

 

ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան`

1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել`

1) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 19-ի

N 1535-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

(1-ին հավելվածը փոփ. 15.04.2019 թիվ 411-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 19-ի

N 1535-Ա որոշման

 

ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ:

2. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) իր իրավասությունների սահմաններում կազմակերպել գերի ընկած և անհայտ կորած, ինչպես նաև պատանդ վերցված և անհայտ կորած անձանց որոնողական ու վերադարձնելու աշխատանքները.

2) համագործակցել հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ.

3) մշտական կապ պահպանել գերիների, պատանդների և անհայտ կորածների ընտանիքների անդամների ու հարազատների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների հետ:

3. Հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան`

1) հաշվառում է Հայաստանի Հանրապետությունում և Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող գերիներին ու պատանդներին, ինչպես նաև անհայտ կորածներին.

2) աջակցում է գերիների, պատանդների և անհայտ կորածների որոնման, հայտնաբերման ու վերադարձնելու ուղղությամբ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների անհատ քաղաքացիների (համաձայնությամբ) աշխատանքներին.

3) համապատասխան մարմիններին առաջարկություն է ներկայացնում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով քարոզչության, որոնողական ու փոխանակման աշխատանքների վերաբերյալ.

4) կազմակերպում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող բոլոր մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ, գիտաժողովներ, ինչպես նաև մասնակցում է արտասահմանյան երկրներում անցկացվող համանման միջոցառումներին.

5) մշտական կապ է պահպանում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող բոլոր մարմինների (անհրաժեշտության դեպքում` նաև անհատ քաղաքացիների) հետ` ապահովելով տեղեկատվության նպատակային և առավել արդյունավետ օգտագործումը.

6) գերիների, պատանդների և անհայտ կորածների հարազատներին անմիջապես հաղորդում է ունեցած հավաստի և թույլատրելի տեղեկատվությունը, ինչպես նաև քննարկում է նրանց կողմից ներկայացված առաջարկությունները.

7) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում գերիների, պատանդների և անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

4. Հանձնաժողովը կազմված է 15 անդամից, որոնցից 5-ը` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովը գլխավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

(4-րդ կետը փոփ. 15.04.2019 թիվ 411-Ա որոշում)

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով` սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման մարմինները պաշտպանության նախարարություն են ներկայացնում հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներ ունենալու ցանկություն ունեցող` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության հիման վրա դիմում են ներկայացնում հանձնաժողովի նախագահին (հայտարարությունում նշված ձևով և ժամկետներում):

6. Հանձնաժողովի կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում` հանձնաժողովի նոր անդամի նշանակումն իրականացվում է սույն աշխատակարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգով:

7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի որոշմամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և նիստին ներկա գտնվող անդամների կողմից:

9. Հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում է հանձնաժողովի գործունեությունը.

2) ներկայացնում է հանձնաժողովը պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում.

3) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

10. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և իրագործման հետ կապված աշխատանքներին.

2) աջակցում են պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին` գերիների, պատանդների և անհայտ կորածների որոնման, հայտնաբերման ու վերադարձնելու գործում:

11. Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքային մարմին է համարվում հանձնաժողովի կողմից կազմավորված` հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որի կազմից աշխատանքային խմբի ղեկավարին նշանակում է հանձնաժողովի նախագահը: Աշխատանքային խմբում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության` 3 և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության` տվյալ մարմինների ղեկավարների հետ համաձայնեցված մեկական ներկայացուցիչ:

12. Աշխատանքային խմբի ղեկավարն ի պաշտոնե հանձնաժողովի քարտուղարն է, որը հանձնաժողովի անդամ չէ և`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

2) կազմում է աշխատանքների իրականացման ծրագիր.

3) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլաններ կազմելու և կատարելու վերաբերյալ.

4) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեության ոլորտին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, ինչպես նաև նախապատրաստում է դրանց վերաբերող առաջարկություններ.

5) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

13. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

14. Հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2018
N 1535-Ա
Որոշում