Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0167.110400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2000 թվականի N 167

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի «Հանթսման Քեմիքալ Քորպորեյշն» ընկերությունը 1991-1998 թվականներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է առաքել 8 մլն ԱՄՆ-ի դոլար արժողությամբ բեռներ, 1999 թվականի ընթացքում կատարել է ավելի քան մեկ մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրումներ` Հայաստանում կղմինդրե սալիկների արտադրություն կազմակերպելու համար, Գյումրիում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով տրամադրել է 10 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչպես նաև առողջապահության համակարգի բուժհիմնարկների համար Հայաստան է առաքել 435 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ և իրեր, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հանթսման-Հայաստան» համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայկական բաժնեմասի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Հանթսման Քեմիքալ Քորպորեյշն» ընկերությանը:

2. Սահմանել հայկական բաժնեմասի վաճառքի գինը մեկ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.04.2000
N 167
Որոշում