Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 ապրիլի 2000 թվական N 13

 

29. ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկում կայացած առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին պայմանավորվածությունը (արձանագրության 3.4-րդ կետ)`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նախաձեռնել հայ-բելառուսական համատեղ ձեռնարկության հիմնադրումը` «Փակ բաժնետիրական ընկերություն» կազմակերպաիրավական ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության: Հայկական կողմից ընկերության հիմնադիրների կազմում ընդգրկել «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Կրեդիտ-Երևան բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը:

2. Թույլատրել «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հիմնադրվող ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել 4264000 (չորս միլիոն երկու հարյուր վաթսունչորս հազար) դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2000
N 13
Արձանագրային որոշում