Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հոկտեմբերի 2018 թվականի N 01-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲՆՕՐԻՆԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 358-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման պահանջներին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա ստանալու հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2015 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը, դրանց արտահանման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 358-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թվականի հոկտեմբերի 24-ի

N 01-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲՆՕՐԻՆԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                                        |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ        |

|                                                 |ծածկագիրը          |

|_________________________________________________|___________________|

|1. Մշակութային արժեքներ, որոնք ընդգրկված են      |42-րդ խմբից        |

|Եվրասիական տնտեսական միության անդամ              |44-րդ խմբից        |

|պետությունների թանգարանային, արխիվային և         |46-րդ խմբից        |

|գրադարանային ֆոնդերի կազմում                     |49-րդ խմբից        |

|                                                 |57-րդ խմբից        |

|                                                 |58-րդ խմբից        |

|                                                 |69-րդ խմբից        |

|                                                 |70-րդ խմբից        |

|                                                 |80-րդ խմբից        |

|                                                 |81-րդ խմբից        |

|                                                 |82-րդ խմբից        |

|                                                 |83-րդ խմբից        |

|                                                 |94-րդ խմբից        |

|                                                 |95-րդ խմբից        |

|                                                 |9601 9602 00 000-ից|

|                                                 |97-րդ խմբից        |

|_________________________________________________|___________________|

|2. Առարկաներ և  հավաքածուներ, որոնք ունեն        |                   |

|պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ         |                   |

|մշակութային արժեք, կապված են ժողովուրդների       |                   |

|կյանքում տեղի ունեցած նշանակալից                 |                   |

|իրադարձությունների, պետության և  հասարակության   |                   |

|զարգացման, գիտության և  տեխնիկայի պատմության հետ |                   |

|_________________________________________________|___________________|

|2.1. Հուշային առարկաներ, որոնք առնչվում են       |97-րդ խմբից        |

|ականավոր քաղաքական, պետական գործիչների, ազգային  |                   |

|հերոսների, գիտության, գրականության և  արվեստի    |                   |

|գործիչների կյանքին` անկախ դրանց ստեղծման         |                   |

|ժամանակից                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|2.2. Համազգեստի և  հանդերձանքի առարկաներ ու      |9301-ից            |

|հավաքածուներ` ռազմական, արտադրական և  այլ        |9302 00 000 0-ից   |

|նշանակության, ավելի քան 100 տարի առաջ ստեղծված,  |9303-ից            |

|ինչպես նաև  հրազենային զենք, որն արտադրված է     |9307 00 000 0-ից   |

|1900-1945 թվականների ժամանակահատվածում և  սառը   |97-րդ խմբից        |

|զենք, որն արտադրված է 50 և  ավելի տարի առաջ      |                   |

|_________________________________________________|___________________|

|2.3. Հնաոճ (անտիկվար) զենք»` մինչև  1899 թվականի |93-րդ խմբից        |

|ավարտն արտադրված հրազեն, նետողական և  օդաճնշիչ   |97-րդ խմբից        |

|(պնևմատիկ)  զենք (բացառությամբ կենտրոնադիր զարկով|                   |

|միասնական փամփուշտներով կրակելու համար արտադրված |                   |

|հրազենից), ինչպես նաև  մինչև  1945 թվականի ավարտն|                   |

|արտադրված սառը զենք                              |                   |

|_________________________________________________|___________________|

|2.4. Ռազմական, գիտական, արտադրական և  կենցաղային |97-րդ խմբից        |

|նշանակության տեխնիկայի առարկաներ, սարքեր,        |                   |

|գործիքներ, ապարատուրա, սարքավորումներ և  (կամ)   |                   |

|դրանց բաղկացուցիչ մասերը` ավելի քան 100 տարի առաջ|                   |

|ստեղծված                                         |                   |

|_________________________________________________|___________________|

|2.5. Տրանսպորտային միջոցներ, որոնք արտադրվել են  |86-րդ խմբից        |

|մինչև  1951 թվականի հունվարի 1-ը ներառյալ        |87-րդ խմբից        |

|                                                 |88-րդ խմբից        |

|                                                 |89-րդ խմբից        |

|                                                 |97-րդ խմբից        |

|_________________________________________________|___________________|

|2.6. Հնագիտական պեղումների (ինչպես թույլատրված,  |97-րդ խմբից        |

|այնպես էլ` չթույլատրված) և  հնագիտական           |                   |

|հայտնագործությունների արդյունքում ստացված        |                   |

|առարկաներ և  բեկորներ` անկախ դրանք հայտնաբերելու |                   |

|ժամանակից                                        |                   |

|_________________________________________________|___________________|

|3. Գեղարվեստական արժեքներ (բացառությամբ մինչև  50|                   |

|տարի առաջ ստեղծված գեղանկարչական, քանդակագործական|                   |

|և  գրաֆիկական աշխատանքների, դեկորատիվ-կիրառական  |                   |

|արվեստի և  տարբեր դավանանքների կրոնական          |                   |

|պաշտամունքների իրականացման համար նախատեսված      |                   |

|առարկաների, դիզայներական նախագծերի,              |                   |

|ինստալյացիաների, հուշանվերային իրերի, մանկական   |                   |

|ստեղծարարության իրերի, ինչպես նաև  կենցաղային    |                   |

|իրերի` անկախ դրանց ստեղծման ժամանակից)           |                   |

|_________________________________________________|___________________|

|3.1. Գեղանկարչական ստեղծագործություններ,         |4420-ից            |

|քանդակներ                                        |49-րդ խմբից        |

|                                                 |6913-ից            |

|                                                 |7018-ից            |

|                                                 |73-րդ խմբից        |

|                                                 |74-րդ խմբից        |

|                                                 |75-րդ խմբից        |

|                                                 |76-րդ խմբից        |

|                                                 |78-րդ խմբից        |

|                                                 |79-րդ խմբից        |

|                                                 |80-րդ խմբից        |

|                                                 |81-րդ խմբից        |

|                                                 |82-րդ խմբից        |

|                                                 |8306-ից            |

|                                                 |97-րդ խմբից        |

|_________________________________________________|___________________|

|3.2. Գրաֆիկական ստեղծագործություններ և           |49-րդ խմբից        |

|գրաֆիկական տպագրական բնօրինակ կաղապարներ         |97-րդ խմբից        |

|_________________________________________________|___________________|

|3.3. Տարբեր դավանանքների կրոնական պաշտամունքների |42-րդ խմբից        |

|իրականացման համար նախատեսված առարկաներ           |44-րդ խմբից        |

|                                                 |46-րդ խմբից        |

|                                                 |57-րդ խմբից        |

|                                                 |58-րդ խմբից        |

|                                                 |69-րդ խմբից        |

|                                                 |7018-ից            |

|                                                 |94-րդ խմբից        |

|                                                 |95-րդ խմբից        |

|                                                 |96-րդ խմբից        |

|                                                 |97-րդ խմբից        |

|_________________________________________________|___________________|

|3.4. Դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ       |4420-ից            |

|                                                 |97-րդ խմբից        |

|_________________________________________________|___________________|

|4. Տպագիր հրատարակություններ` ավելի քան 100 տարի |97-րդ խմբից        |

|առաջ ստեղծված                                    |                   |

|_________________________________________________|___________________|

|5. Մետաղադրամներ, բոներ (թղթադրամանիշներ),       |4907 00-ից         |

|թղթադրամներ և  արժեթղթեր` 100 և  ավելի տարի առաջ |7118-ից            |

|ստեղծված                                         |97-րդ խմբից        |

|6. Ֆալերիստիկայի առարկաներ` շքանշաններ, մեդալներ,|7113-ից            |

|(բացառությամբ անձնական պարգևների,  որոնք կրելու  |7114-ից            |

|համար առկա են շքանշանի գրքույկներ կամ պարգևների  |7117-ից            |

|վկայականներ` հենց պարգևատրված  անձի կողմից       |8306-ից            |

|արտահանվող), ինչպես նաև  ավելի, քան 50 տարի առաջ |97-րդ խմբից        |

|ստեղծված հուշանշաններ և  պարգևատրման  նշաններ,   |                   |

|սեղանին դրվող մեդալներ և  կնիքներ, նշաններ,      |                   |

|մետաղանիշեր և  այլն                              |                   |

|_________________________________________________|___________________|

|7. Եզակի և  հազվագյուտ երաժշտական գործիքներ և    |92-րդ խմբից        |

|աղեղնավոր գործիքներ` անկախ դրանց արտադրման       |97-րդ խմբից        |

|ժամկետից (բացառությամբ գործարանային              |                   |

|(մանուֆակտուրային) արտադրության երաժշտական       |                   |

|գործիքների)                                      |                   |

|_________________________________________________|___________________|

|8. Փոստային վճարման նշաններ (փոստային            |97-րդ խմբից        |

|նամականիշներ և  բլոկներ), դրոշմավորված ծրարներ,  |                   |

|հարկային և  նույնանման դրոշմանիշներ` ավելի քան   |                   |

|100 և  ավելի տարի առաջ ստեղծված (բացառությամբ    |                   |

|փոստային բացիկների և  բաց նամակների` անկախ դրանց |                   |

|ստեղծման ժամանակից)                              |                   |

|_________________________________________________|___________________|

|9. Հազվագյուտ հավաքածուներ և  նմուշներ` գիտության|9705 00 000 0-ից   |

|այնպիսի ճյուղերի համար հետաքրքրություն           |                   |

|ներկայացնող առարկաներ, ինչպիսիք են               |                   |

|կենսաբանությունը (անատոմիա, բուսաբանություն,     |                   |

|կենդանաբանություն, հնէաբանություն),              |                   |

|հանքաբանությունը, մետեորիտաբանությունը` անկախ    |                   |

|առաջացման կամ ստեղծման ժամանակից                 |                   |

|_________________________________________________|___________________|

|10. Ձեռագրեր, փաստաթղթային հուշարձաններ,         |37-րդ խմբից        |

|արխիվային փաստաթղթեր` 50 տարի և  ավելի առաջ      |49-րդ խմբից        |

|ստեղծված                                         |97-րդ խմբից        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թվականի հոկտեմբերի 24-ի

N 01-Ն հրամանի

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

Արտահանվող ________________________________________________________

 

.______________________________________________________________________.

|Լիազոր մարմինը                     |                                  |

|___________________________________|__________________________________|

|1. Լիցենզիա N                      |2. Գործողության ժամկետը           |

|                                   |« «20 թ. մինչև  «---» ----- 20 թ.|

|___________________________________|__________________________________|

|3. Լիցենզիայի տեսակը               |4. Պայմանագիր                     |

|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                         |N   «___» ______ 20 թ.            |

|___________________________________|__________________________________|

|5. Հայտատուն                       |6. Գնորդը                         |

|___________________________________|__________________________________|

|7. Արտահանման երկիրը               |8. Գնորդի երկիրը                  |

|___________________________________|__________________________________|

|9. Պայմանագրի տարադրամը            |10. Արժեքը|11. Վիճակագրական արժեքը|

|___________________________________|__________________________________|

|12. Ծագման երկիրը                  |13. Քանակը 14. Չափման միավորը     |

|______________________________________________________________________|

|15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և  նկարագիրը                   |

|______________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկույթ                                               |

|______________________________________________________________________|

|17. Լիցենզիայի տրման հիմքը         |18. Պետական լիազորած անձը         |

|                                   |Ա.Ա.Հ.                            |

|                                   |Պաշտոնը                           |

|                                   |Ստորագրությունը և  կնիքը          |

|                                   |Տարեթիվը                          |

.______________________________________________________________________.

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

(ռուսերեն լեզվով չի բերվում)

 

Հավելված N 3

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թվականի հոկտեմբերի 24-ի

N 01-Ն հրամանի

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲՆՕՐԻՆԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

.______________________________________________________________________.

|1. Հայտ N                      |2. Գործողության ժամկետը               |

|                               |«___»____ 20 թ. մինչև  «___» ____20 թ.|

|_______________________________|______________________________________|

|3. Լիցենզիայի տեսակը           |4. Պայմանագիր                         |

|Արտահանում                     |N  «____»________20 թ.                |

|_______________________________|______________________________________|

|5. Հայտատուն                   |6. Գնորդը                             |

|_______________________________|______________________________________|

|7. Արտահանման երկիրը           |8. Գնորդի երկիրը                      |

|_______________________________|______________________________________|

|9. Պայմանագրի տարադրամը        |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը   |

|_______________________________|___________|__________________________|

|12. Ծագման երկիրը              |13. Քանակը |14. Չափման միավորը        |

|______________________________________________________________________|

|15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և  նկարագիրը                   |

|______________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկույթ                                               |

|______________________________________________________________________|

|17. Լիցենզիայի տրման հիմքը     |18. Հայտատուի լիազորած անձը           |

|                               |Ա.Ա.Հ.                                |

|                               |Պաշտոնը                               |

|                               |Հեռախոսահամարը                        |

|                               |Ստորագրությունը և  կնիքը              |

|                               |Տարեթիվը                              |

.______________________________________________________________________.

 

 

pin
Մշակույթի նախարարություն
24.10.2018
N 01-Ն
Հրաման