Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 ապրիլի 2000 թվական N 13

 

31. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Կապանի ԼՀԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության և ռումինական «Մետալ Պրինց» փակ բաժնետիրական ընկերության (Metal Prince LTD) միջև խտանյութի առք ու վաճառքի վերաբերյալ 2000 թվականի մարտի 1-ին կնքված պայմանագրերին:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` շարունակել և 30-օրյա ժամկետում ավարտել ռումինական «Մետալ Պրինց» փակ բաժնետիրական ընկերության (Metal Prince LTD), ամերիկյան «Մերկուրի Ալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Mercury Aliance LLC), բրիտանական «Մարկ Ռիչ Ինվեստմենտ» փակ բաժնետիրական ընկերության (Marc Rich Investment LTD) և «Ագարակի ՊՄԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրեր ստորագրելու շուրջ վարվող բանակցությունները և յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2000
N 13
Արձանագրային որոշում