Սեղմել Esc փակելու համար:
ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՎԵԼԻՍ ԿԱՄ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԴԱՏ ...

 

 

040.1262.151118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2018 թվականի N 1262-Ն

 

i

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՎԵԼԻՍ ԿԱՄ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 8-ի

N 1262-Ն որոշման

 

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՎԵԼԻՍ ԿԱՄ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին գործուղման ժամկետով տրվում է գործուղման վայրում բնակարանի վարձին համարժեք հատուցում, ինչպես նաև հատուցվում են դատավորի անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու և գործուղման ավարտից հետո նրա մշտական բնակության վայր վերադարձնելու հետ կապված բեռնափոխադրման ծախսերը:

2. Արտագնա նիստ անցկացնելիս իր պաշտոնավարման վայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս դատավորին հատուցվում է արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, իսկ իր պաշտոնավարման վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս դատավորին հատուցվում է արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, օրապահիկը, իսկ նույն օրը վերադառնալու հնարավորության բացակայության դեպքում` նաև գիշերավարձը:

3. Դատավորին բնակարանի վարձին համարժեք հատուցում տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգին համապատասխան:

4. Դատավորին բեռնափոխադրման ծախսերի հատուցում տրամադրվում է դատավորի կողմից` համապատասխանաբար անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու կամ գործուղման ավարտից հետո նրա մշտական բնակության վայր վերադարձնելու ամսվան հաջորդող մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

5. Բեռնափոխադրման ծախսերը հաստատող փաստաթուղթ է համարվում բեռնափոխադրման ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված անդորրագիրը:

6. Դատավորին արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը հատուցվում է Դատական դեպարտամենտի կողմից դատավորի` արտագնա նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության դեպքում: Արտագնա նիստ անցկացնելիս ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցումը տրամադրվում է դատավորի կողմից արտագնա նիստին հաջորդող մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին, ճանապարհածախսը և գիշերավարձը հատուցելու նպատակով, կցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

7. Արտագնա նիստի վայր անձնական ավտոմեքենայով մեկնելու և վերադառնալու դեպքում դիմումում նշվում է նաև արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու հեռավորությունը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կողմից դատավորի արտագնա նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության մասին տեղեկացումը: Ընդ որում, Դատական դեպարտամենտի կողմից դատավորի` արտագնա նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության մասին տեղեկացումը դատավորին տրվում է արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշման պատճենը դատավորի կողմից ներկայացվելուց հետո 3-օրյա ժամկետում:

8. Ճանապարհածախսը հաստատող փաստաթուղթ է համարվում տրանսպորտային միջոցի տոմսը կամ ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, իսկ դատավորի անձնական ավտոմեքենայով մեկնելու և վերադառնալու դեպքում` վառելիքի ձեռքբերման անդորրագիրը:

9. Գիշերավարձի վճարումը հաստատող փաստաթուղթ է համարվում դատավորի` հյուրանոցում գտնվելու ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը:

10. Դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափ է համարվում մինչև 100 կիլոմետր հեռավորության դեպքում` 20000 դրամը, իսկ 100 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 5000 դրամը:

11. Հատուցման ենթակա ճանապարհածախսի առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:

12. Դատավորին հատուցման ենթակա գիշերավարձի առավելագույն չափ է համարվում Երևան քաղաքում` 25000 դրամը, իսկ մարզերում` 20000 դրամը:

13. Դատավորին հատուցման ենթակա օրապահիկի չափ է համարվում 3000 դրամը:

14. Սույն հավելվածի 10-13-րդ կետերով նախատեսված չափերը չեն ներառում վճարման ենթակա հարկերը:

15. Դատավորին բեռնափոխադրման ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցումն ապահովում է Դատական դեպարտամենտը` դատավորի կողմից դիմումը, իսկ սույն հավելվածով նախատեսված դեպքերում նաև կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2018
N 1262-Ն
Որոշում