Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏ ...

 

 

040.1326.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1326-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ավիաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1326-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ    |              Անվանումը                |Չափի|Քանակը| Արժեքը  |

|ը/կ|ԱԱ-ի   |                                       |միա-|      | (դրամ)  |

|   |ծածկա- |                                       |վորը|      |         |

|   |գիրը   |                                       |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|1. |9405   |Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր |կգ  |     5|   264598|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|2. |7326   |Քաղաքացիական ինքնաթիռի մետաղյա կցորդիչ |կգ  |   0,5|    19686|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|3. |9025   |Ջերմաստիճանի տվիչներ` քաղաքացիական     |կգ  |    24| 13869863|

|   |       |ինքնաթիռի համար                        |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|4. |9032   |էլեկտրոնային թերմոստատներ` քաղաքացիական|կգ  |   7,5| 45053370|

|   |       |ինքնաթիռի համար                        |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|5. |7311   |Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի  |կգ  |    27|   216555|

|   |       |համար                                  |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|6. |9015   |Քաղաքացիական ինքնաթիռի                 |կգ  |    22| 16073051|

|   |       |օդերևութաբանական  սարք                 |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|7. |7318   |Հեղյուս` քաղաքացիական ինքնաթիռի համար  |կգ  |     2|    89485|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|8. |9026   |Հեղուկի հոսքաչափ` քաղաքացիական         |կգ  |   0,7|    27074|

|   |       |ինքնաթիռի համար                        |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|9. |9014   |Քաղաքացիական ինքնաթիռի բարձրություն    |կգ  |    16|  3369176|

|   |       |որոշող սարքեր                          |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|10.|9032   |էլեկտրոնային թերմոստատ` քաղաքացիական   |կգ  |   5,5|    77670|

|   |       |ինքնաթիռի համար                        |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|11.|9032   |Օդաճնշական կարգավորիչ` քաղաքացիական    |կգ  |     5|    67842|

|   |       |ինքնաթիռի համար                        |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|12.|9026   |Հեղուկի ծախսաչափ` քաղաքացիական         |կգ  |     1|   295572|

|   |       |ինքնաթիռի համար                        |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|13.|9029   |Պտուտաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի    |կգ  |   1,5|    73703|

|   |       |համար                                  |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|14.|9026   |ճնշման տվիչներ` քաղաքացիական ինքնաթիռի |կգ  |     7|    28787|

|   |       |համար                                  |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|15.|9026   |Մակարդակի տվիչ` քաղաքացիական ինքնաթիռի |կգ  |     9| 19402348|

|   |       |համար                                  |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|16.|9026   |Ճնշաչափեր` քաղաքացիական ինքնաթիռի համար|կգ  |     4|  3935149|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|17.|9104   |Քաղաքացիական ինքնաթիռի ժամացույց       |կգ  |   1,7| 28131648|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|18.|3917   |Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ` |կգ  |     1|   201778|

|   |       |կցամասերով                             |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|19.|3917   |Քաղաքացիական ինքնաթիռի պլ. ճկախողովակ` |կգ  |    17|  3500502|

|   |       |կցամասերով                             |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|20.|9405   |Քաղաքացիական ինքնաթիռի լուսատու սարքեր |կգ  |    17|  9412832|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|21.|9032   |Վառելիքի հոսքի ավտոմատ կարգավորիչ սարք`|կգ  |   4,7|    33482|

|   |       |քաղաքացիական ինքնաթիռի համար           |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|22.|4016   |Ռետինե միջադիրներ` քաղաքացիական        |կգ  |     2|    34145|

|   |       |ինքնաթիռի համար                        |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|23.|9032   |ճնշման ավտոմատ կարգավորիչներ`          |կգ  |     1| 13126653|

|   |       |քաղաքացիական ինքնաթիռի համար           |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|24.|9014   |Ինքնաթիռի բարձրությունը որոշող սարք`   |կգ  |     2| 17679127|

|   |       |քաղաքացիական ինքնաթիռի համար           |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|25.|4011   |Քաղաքացիական ինքնաթիռի անվադողեր       |կգ  | 244,4|  1540679|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|26.|7311   |Թթվածնի բալոն` քաղաքացիական ինքնաթիռի  |կգ  |   2,5|    70374|

|   |       |համար                                  |    |      |         |

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|27.|9030   |Վոլտմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար |կգ  |   0,5|  1349974|

|___|_______|_______________________________________|____|______|_________|

|28.|9030   |Ամպերմետր` քաղաքացիական ինքնաթիռի համար|կգ  |   0,5|   158766|

|_______________________________________________________________|_________|

|                Ընդամենը                                       |178103889|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2018
N 1326-Ա
Որոշում