Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈ ...

 

 

041.1602.291118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1602-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. «Էլեկտրոնային դատարանները Եվրոպայում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանին 2018 թվականի դեկտեմբերի 4-7-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Հովհաննիսյանի և Միքայել Մինասյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման գիշերավարձի, ճանապարհածախսի, օրապահիկի մի մասի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Արթուր Հովհաննիսյանի և Միքայել Մինասյանի գործուղման օրապահիկի ծախսերի տարբերությունը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 2335-Ն որոշման 7-րդ կետի պահանջները:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Հովհաննիսյանի և Միքայել Մինասյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.11.2018
N 1602-Ա
Որոշում