Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅ ...

 

 

040.1337.301118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1337-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2018 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

(1-ին կետը փոփ. 24.01.2019 թիվ 27-Ն որոշում)

2. 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 7-31-ը ներառյալ.

2) 2018 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին` համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում` մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

14. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

15. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 29-ի

N 1337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Դավթյան         - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

                         (հանձնաժողովի  նախագահի տեղակալ)

 

    Հ. Մուրադյան       - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Վ. Օսիպյան         - ՀՀ ոստիկանության պետ

 

    Ա. Վանեցյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

    Ա. Դավթյան         - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության ն գիտության նախարարի պաշտոնակատար

 

    Հ. Արշակյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի պաշտոնակատար

 

    Ա. Թորոսյան        - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         պաշտոնակատար

 

    Կ. Նահապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                         անվտանգության ն ներքին գործերի մշտական

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 29-ի

N 1337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Տարածքների և  |              Հանձնաժողովների անդամներ                    |

|զինվորական    |                                                          |

|կոմիսարիատների|                                                          |

|անվանումները  |                                                          |

|______________|__________________________________________________________|

|      1       |      2      |                                            |

|______________|__________________________________________________________|

|Երևան         |              Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)    |

|Երևանի  N 1   |0. Գասպարյան  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ               |

|Երևանի  N 2   |              Երևան  քաղաքի ոստիկանության վարչության պետ  |

|Երևանի  N 3   |              Երևան  քաղաքի կայազորի ռազմական             |

|Երևանի  N 4   |              ոստիկանության բաժնի պետ Երևանի  N 1,        |

|              |              Երևանի  N 2, Երևանի  N 3 և  Երևանի  N 4     |

|              |              զինվորական կոմիսարիատների զինվորական        |

|              |              կոմիսարներ                                  |

|______________|__________________________________________________________|

|Արագածոտն     |              Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)   |

|Արագածոտնի    |Ա. Փիլոյան    5-րդ բանակային կորպուսի հրամանատար          |

|մարզի         |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի |

|              |              պետ                                         |

|              |              Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար         |

|______________|__________________________________________________________|

|Արարատ        |              ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)   |

|Արարատի մարզի |Ա. Մարտիկյան  ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ     |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Արարատի ռազմական ոստիկանության              |

|              |              բաժանմունքի պետ                             |

|              |              Արարատի մարզի զինվորական կոմիսար            |

|______________|__________________________________________________________|

|Արմավիր       |              Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)     |

|Արմավիրի մարզի|Տ. Խաչատրյան  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղակալ-օպերատիվ       |

|              |              վարչության պետ                              |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ   |

|              |              Արմավիրի մարզի զինվորական կոմիսար           |

|______________|__________________________________________________________|

|Գեղարքունիք   |              ՀՀ Գեղարքունիքի  մարզպետ                    |

|Գեղարքունիքի  |              (հանձնաժողովի   նախագահ)                    |

|մարզի         |Դ. Մանուկյան  2-րդ բանակային կորպուսի հրամանատար          |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Սևանի,  Մարտունու ռազմական ոստիկանության    |

|              |              բաժնի պետեր                                 |

|              |              Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար       |

|______________|__________________________________________________________|

|Լոռի          |              ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)     |

|Լոռու մարզի   |Գ. Խաչատուրով 3-րդ բանակային կորպուսի հրամանատար          |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ Լոռու |

|              |              կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի    |

|              |              բաժնի պետ                                   |

|              |              Լոռու մարզի զինվորական կոմիսար              |

|______________|__________________________________________________________|

|Կոտայք        |              ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)   |

|Կոտայքի մարզի |Ա. Մակարյան   ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-մարտական  |

|              |              պատրաստության վարչության պետ                |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Կոտայքի ռազմական ոստիկանության              |

|              |              Աբովյանի բաժնի պետ Կոտայքի մարզի զինվորական |

|              |              կոմիսար                                     |

|______________|__________________________________________________________|

|Շիրակ         |              Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)       |

|Շիրակի մարզի  |Ս. Գալստյան   ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ           |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ Շիրակի|

|              |              ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ      |

|              |              Շիրակի մարզի զինվորական կոմիսար             |

|______________|__________________________________________________________|

|Սյունիք       |              Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)     |

|Սյունիքի մարզի|Ժ. Պողոսյան   1-ին բանակային կորպուսի հրամանատար          |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Գորիսի, Կապանի և  Սիսիանի ռազմական          |

|              |              ոստիկանության բաժնի պետեր                   |

|              |              Սյունիքի մարզի զինվորական կոմիսար           |

|______________|__________________________________________________________|

|Վայոց ձոր     |              Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)   |

|Վայոց ձորի    |Վ. Քոչարյան   4-րդ բանակային կորպուսի հրամանատար          |

|մարզի         |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ      |

|              |              Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսար         |

|______________|__________________________________________________________|

|Տավուշ        |              Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)      |

|Տավուշի մարզի |Ա. Բրուտյան   ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար          |

|              |              Մարզային ոստիկանության վարչության պետ       |

|              |              Իջևանի  և  Տավուշի ռազմական ոստիկանության   |

|              |              բաժնի պետեր                                 |

|              |              Տավուշի մարզի զինվորական կոմիսար            |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 29-ի

N 1337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հենրիկ Կարապետի Մուրադյան    - ՀՀ զինվորական կոմիսար

                                   (հանձնաժողովի նախագահ)

 

    Սերգեյ Համլետի Սիմոնյան      - վնասվածքաբան, բ/ծ մայոր

                                   (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Արսեն Մակբեթի Մելքոնյան      - ՀՀ ՊՆ-ի աշխատակազմի վերահսկիչ վարչության

                                   ընդհանուր վերահսկման բաժնի ավագ սպա

 

    Սամվել Սուրենի Սահակյան      - ՀՀ առողջապահության նախարարության

                                   ներկայացուցիչ

 

    Վահան Նաիրիի Մուկուչյան      - թերապևտ

 

    Էդուարդ Արմենի Ավագյան       - թերապևտ,  բ/ծ կապիտան

 

Հարություն Վահրամի Ղռմաջյան - սրտաբան

 

    Արշակ Վարդգեսի Ղազարյան      - նյարդաբան

 

    Սահակ Աշոտի Հակոբյան         - մաշկաբան

 

    Գարիկ Մարատի Սողոմոնյան      - վիրաբույժ, բ/ծ մայոր

 

    Արամ Աշոտի Միրիջանյան        - վիրաբույժ

 

    Թեհրան Ֆրիկի Նավիկյան        - վնասվածքաբան

 

    Գարիկ Սմբատի Սարգսյան        - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր

 

Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր

 

    Եղիշե Ալիկի Բաղդասարյան      - ակնաբույժ

 

    Տիգրան Շամշադի Սարգսյան      - հոգեբույժ, բ/ծ մայոր

 

    Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան      - հոգեբույժ

 

    Ռաֆիկ Գևորգի  Բզանյան        - համակարգ. օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

 

    Անի Սերգեյի Բաբայան          - հանձնաժողովի քարտուղար

 

(3-րդ հավելվածը փոփ. 24.01.2019 թիվ 27-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2018
N 1337-Ն
Որոշում