Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-20-Ը ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ...

 

 

041.0172.050400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2000 թվականի N 172

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-20-Ը ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում 2000 թվականի հունվարի 17-20-ը տեղի ունեցած բնական աղետի` ուժեղ քամու, պտտահողմի, ջերմաստիճանի կտրուկ անկման և Գավառագետի հունի սառցակալման հետևանքով Կարմիրգյուղ գյուղում առաջացած ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքները վերացնելու և կանխարգելելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը`

ա) մինչև 2000 թվականի ապրիլի 15-ը կազմել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ - Հացառատ հատվածում Գավառագետի և դրա վտակների հուների մաքրման ու ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը.

բ) Գավառագետի և դրա վտակների հուների մաքրման ու ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հակահեղեղային միջոցառումների համար նախատեսված միջոցների բաշխման ժամանակ.

գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ մինչև 2000 թվականի մայիսի 15-ը`

իրականացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ - Հացառատ հատվածում Գավառագետի և դրա վտակների հուների մաքրման ու ամրացման աշխատանքները.

ավարտել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի հեղեղված 60 բնակելի տան տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը` մինչև 2000 թվականի հոկտեմբեր ամիսը հաճախակի կրկնվող հեղեղումների հիմնահարցը լուծելու նպատակով մշակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի բնակավայրերի հեղեղապաշտպան միջոցառումների ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի հեղեղումների հետևանքով տնտեսություններին պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով`

ա) մեկամսյա ժամկետում բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ քննարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքները նշված կազմակերպությունների ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը (բնակիչներին սննդամթերքի և սերմացուի հատկացում, բուժկետի` դեղորայքի ապահովում, դպրոցի կահավորում և այլն):

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում նախատեսել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի դպրոցում միկրոծրագրի իրականացում` 10 հազ. ԱՄՆ-ի դոլարի սահմաններում:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը` «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում ամբուլատորիայի կառուցում, կահույքով և բժշկական սարքավորումներով հագեցում, շտապ օգնության մեքենայի տրամադրում` 50 հազ. ԱՄՆ-ի դոլարի սահմաններում:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով հետազոտել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի ջրագծի շինարարության իրականացման հնարավորությունը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը`

ա) սերմնաբուծության համար նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին 2,8 մլն դրամի չափով տրամադրել անհրաժեշտ քանակությամբ սերմնանյութ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում առաջացած ջրհեղեղի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասները փոխհատուցելու համար.

բ) «Գյուղատնտեսության բարեփոխումներին աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի տնտեսություններին տրամադրել (գրավով ապահովման պայմաններով) կարճաժամկետ վարկեր` 250 հազ. ԱՄՆ-ի դոլարի սահմաններում:

8. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.04.2000
N 172
Որոշում