041.0173.050400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2000 թվականի N 173
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազ Նաիրի Մարգարյանին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանին Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազության հրավերով 2000 թվականի ապրիլի 10-15-ը գործուղել Բրատիսլավա` բանակցություններ վարելու համար:
2. Ա. Հովսեփյանի, Ա. Մարգարյանի և Ա. Միրզոյանի Բրատիսլավա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Ա. Հովսեփյանի, Ա. Մարգարյանի և Ա. Միրզոյանի Բրատիսլավա մեկնելու հետ կապված հարցերը: