040.1359.001218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1359-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷԴԳԱՐ ՓԱՐԹՆԵՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԷԴԳԱՐ ՓԱՐԹՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1359-Ա որոշման
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի | Անվանումը |Տեխնիկական |Չա-|Քանակը| Ծագման | Արժեքը |
|ը/կ|ծածկագիրը`| |բնութագիրը |փի | | երկիրը | (դրամ) |
| |10 նիշի | | |միա| | | |
| |մակարդակով| | |վո-| | | |
| | | | |րը | | | |
|___|__________|_______________|___________|___|______|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|_______________|___________|___|______|_________|_________|
|1. |4810921000|Միակողմանի |1 մ2-ի |կգ |550000|Չինաստան |262000000|
| | |կավճապատ |քաշը` | | | | |
| | |ստվարաթուղթ` |210-350 | | | | |
| | |բազմաշերտ, |գրամ, հաս- | | | | |
| | |բոլոր |տությունը` | | | | |
| | |սպիտակեցված |0.3-0.6 մմ,| | | | |
| | |շերտերով` |թերթերով | | | | |
| | |չտպագրված | | | | | |
|___|__________|_______________|___________|___|______|_________|_________|
|2. |4809200000|Ինքնապատճենահա-|1 մ2-ի |կգ |10000 |Ինդոնեզիա|8000000 |
| | |նող թուղթ |քաշը` 50-55| | | | |
| | | |գրամ, հաս- | | | | |
| | | |տությունը` | | | | |
| | | |0.05- | | | | |
| | | |0.08 մմ, | | | | |
| | | |թերթերով | | | | |
|___|__________|_______________|___________|___|______|_________|_________|
|3. |4810190009|Տպագրական թուղթ|1 մ2-ի |կգ |240000|Չինաստան |113000000|
| | |Ա1 ֆորմատի` |քաշը` | | | | |
| | |երկկողմ |90-300 | | | | |
| | |կավճապատ |գրամ, հաս- | | | | |
| | | |տությունը` | | | | |
| | | |0.07- | | | | |
| | | |0.3 մմ, | | | | |
| | | |թերթերով | | | | |
|___|__________|_______________|___________|___|______|_________|_________|
|4. |4802570000|Օֆսեթ թուղթ` |1 մ2-ի |կգ | 90000|Չինաստան | 45000000|
| | |չտպագրված, ոչ |քաշը` | | | | |
| | |կավճապատ |60-100 | | | | |
| | | |գրամ, հաս- | | | | |
| | | |տությունը` | | | | |
| | | |0.07- | | | | |
| | | |0.13 մմ, | | | | |
| | | |թերթերով | | | | |
|___|__________|_______________|___________|___|______|_________|_________|
|5. |4802551500|Օֆսեթ թուղթ` |1 մ2-ի |կգ | 12000|Սլովակիա | 9000000|
| | |չտպագրված, ոչ |քաշը` 45 | | | | |
| | |կավճապատ |գրամ, հաս- | | | | |
| | | |տությունը` | | | | |
| | | |0.05- | | | | |
| | | |0.07 մմ, | | | | |
| | | |գլանափաթե- | | | | |
| | | |թով | | | | |
|___|__________|_______________|___________|___|______|_________|_________|
|6. |3920999000|Միաշերտ պոլի- |հաստու- |կգ | 9000|Չինաստան | 13000000|
| | |պրոպիլենային |թյունը` | | | | |
| | |թաղանթ թղթերի |25 միկրոն, | | | | |
| | |լամինապատման |լայնու- | | | | |
| | |համար` |թյունը | | | | |
| | |չտպագրված |300-700 մմ,| | | | |
| | | |արտաքին | | | | |
| | | |ծածկույթը` | | | | |
| | | |փայլուն և | | | | |
| | | |անփայլ | | | | |
|___|___________________________________________________________|_________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |450000000|
._________________________________________________________________________.