041.0176.060400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2000 թվականի N 176
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. AK Development սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արմենիա» հյուրանոցի պետական սեփականություն հանդիսացող 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի պայմանների վերաբերյալ AK Development սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստացված առաջարկությունների ուսումնասիրման, բանակցությունների վարման և համապատասխան համաձայնագրի նախապատրաստման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ կազմով`
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (խմբի ղեկավար)
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական
գլխավոր վարչության պետ
2. Աշխատանքային խմբին` 15-օրյա ժամկետում AK Development սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Արմենիա» հյուրանոցի պետական սեփականություն հանդիսացող 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի պայմանների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, AK Development սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ վարել բանակցություններ և նախապատրաստել համապատասխան պայմանագրի նախագիծ: