Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0178.100400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2000 թվականի N 178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության գործընթացի շրջանակներում ԱՀԿ անդամ պետությունների հետ երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով 2000 թվականի ապրիլի 11-18-ը Շվեյցարական Համադաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

Ա. Եղիազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Ա. Հակոբյան  - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությանը կից ԱՀԿ

անդամակցության և ԳՀՀ իրագործման ծրագրի գործադիր տնօրեն

Գ. Գաբրիելյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությանը կից ԱՀԿ

անդամակցության և ԳՀՀ իրագործման ծրագրի փորձագետ

 

2. Ա. Եղիազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ապարատի պահպանման ծախսերում գործուղման համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Ա. Հակոբյանի և Գ. Գաբրիելյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոմիության «ՏԱՍԻՍ» ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարական Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.04.2000
N 178
Որոշում