Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆ ...

11.02.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.12.2018  -ից մինչեւ   11.02.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 08.02.2022 թիվ 02-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 50-Ն

 

«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 169-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև թիվ 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 169-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 50-Ն որոշման

 

ՁԵՎ N 1-վի

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ._______________

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող մարտի 1-ը                                                   |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|Տո-|Վարչական |Հայտնա-|Անձանց |այդ թվում` կայացվել են որոշումներ (վճիռներ)|

|ղի |իրավախախ-|բերված |թվա-   |___________________________________________|

|հա-|տումների |վարչա- |քանա-  |վարչական|որոշում- |վարչական գործի վարույթի |

|մա-|վերա-    |կան    |կը,    |տույժերի|ների     |կարճման` կապված         |

|րը |բերյալ   |իրավա- |որոնց  |ենթարկե-|ժամանակա-|________________________|

|   |Հայաստանի|խախ-   |վերա-  |լու     |վոր      |հասարա-  |դատա-  |այլ   |

|   |Հանրապե- |տում-  |բերյալ |մասին   |կասեցում |կական    |խազին  |հանգա-|

|   |տության  |ների   |կայաց- |        |         |կազմա-   |նախա-  |մանք- |

|   |օրենսգրքի|քանակը,|վել են |        |         |կերպու-  |քննական|ների  |

|   |հոդվածի  |միավոր |որո-   |        |         |թյան,    |կամ    |հետ   |

|   |համարը   |       |շումներ|        |         |աշխատան- |հետա-  |      |

|   |         |       |(վճիռ- |        |         |քային    |քննական|      |

|   |         |       |ներ),  |        |         |կոլեկ-   |մարմնին|      |

|   |         |       |մարդ   |        |         |տիվի     |նյու-  |      |

|   |         |       |       |        |         |քննարկ-  |թերի   |      |

|   |         |       |       |        |         |մանը     |հանձն- |      |

|   |         |       |       |        |         |նյութերի |ման հետ|      |

|   |         |       |       |        |         |հանձնման |       |      |

|   |         |       |       |        |         |հետ      |       |      |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

| 1 |    2    |   3   |   4   |    5   |    6    |    7    |    8  |   9  |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|1. |         |       |       |        |         |         |       |      |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|2. |         |       |       |        |         |         |       |      |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|3. |         |       |       |        |         |         |       |      |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|4. |         |       |       |        |         |         |       |      |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|5. |         |       |       |        |         |         |       |      |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|...|         |       |       |        |         |         |       |      |

|___|_________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|21.|         |       |       |        |         |         |       |      |

|_____________|_______|_______|________|_________|_________|_______|______|

|Ընդամենը     |       |       |        |         |         |       |      |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Կիրառվել են վարչական տույժեր (սյունակ 5-ից)       |Տուգանքի      |Վաղեմու|

|                                                  |գումարը,      |թյան   |

|                                                  |հազ. դրամ     |ժամկետն|

|__________________________________________________|______________|անցնե- |

|կարգա-|նախա-|տու-|առար-|առար-|հատուկ|ուղղիչ|վար-  |նշանակ-|գանձ- |լու կա-|

|պահա- |զգու-|գանք|կայի |կայի |իրա-  |աշխա- |չական |վել է  |վել է |պակցու-|

|կան   |շա-  |    |բռնա-|հա-  |վուն- |տանք  |կալանք|       |      |թյամբ  |

|      |ցում |    |գրա- |տուց |քից   |      |      |       |      |չկատար-|

|      |     |    |վում |մամբ |զրկում|      |      |       |      |ված    |

|      |     |    |     |վերց-|      |      |      |       |      |որոշում|

|      |     |    |     |նելը |      |      |      |       |      |ների   |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |(վճիռ- |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |ների)  |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |քանակը |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|      |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|  10  |  11 | 12 | 13  |  14 |  15  |  16  |  17  |  18   |  19  |  20   |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|1.    |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|2.    |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|3.    |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|4.    |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|5.    |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|...   |     |    |     |     |      |      |      |       |      |       |

|______|_____|____|_____|_____|______|______|______|_______|______|_______|

|21.   |     |    |     |     |      |      |      |       |      |       |

._________________________________________________________________________.

 

    Ղեկավար`                   ___________________  _________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 50-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մարտի 1-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սյունակ 2-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի համարը:

7. Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը լրացվում է սյունակ 3-ում: Եթե որևէ իրավախախտման վերաբերյալ վարույթը հաշվետու տարում չի ավարտվել, ապա այն նշվում է միայն սյունակ 3-ում:

8. Անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում կայացվել են որոշումներ, լրացվում է սյունակ 4-ում:

9. Սյունակ 5-ում լրացվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական տույժի ենթարկելու մասին որոշում է կայացվել, սյունակ 6-ում լրացվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ կայացված որոշումները ժամանակավոր կասեցվել են, իսկ 7-9 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ վարչական գործի վարույթի կարճման որոշում է կայացվել կապված հասարակական կազմակերպության, աշխատանքային կոլեկտիվի քննարկմանը նյութերի հանձնման (սյունակ 7), դատախազին, նախաքննական կամ հետաքննական մարմնին նյութերի հանձնման (սյունակ 8) և այլ հանգամանքների հետ (սյունակ 9):

10. 10-17 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր ըստ տեսակների: Եթե նշանակված տույժի հետ միասին կիրառվել է նաև որևէ լրացուցիչ վարչական տույժ, ապա 10-17 սյունակներում դրանք ցույց են տրվում հիմնական վարչական տույժի հետ միասին:

11. Սյունակներում 18-19-ում բերվում են համապատասխանաբար նշանակված և գանձված տուգանքների գումարները, այդ թվում անցած հաշվետու ժամանակաշրջանում նշանակված, ներկա հաշվետու ժամանակաշրջանում վճարված գումարները:

12. Սյունակ 20-ում բերվում է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ չկատարված որոշումների քանակը:

13. Սյունակ 4-ի տվյալները հավասար են 5, 6, 7, 8, 9 սյունակների գումարային արժեքին:

14. Սյունակ 5-ի տվյալները հավասար են 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 սյունակների գումարային արժեքին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 50-Ն
Որոշում