Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 59-Ն

 

i

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 59-Ն որոշման

 

ՁԵՎ N 7-ժավ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ._______________

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա հունվարի 25-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ [email protected]_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը

 

.______________________________________________________________________.

|Տողի |                                                          |Ընդա-|

|համա-|                                                          |մենը |

|րը   |                                                          |     |

|_____|__________________________________________________________|_____|

|  1  |                            2                             |  3  |

|_____|__________________________________________________________|_____|

|101  |Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ     |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|102  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|103  |նրանցից` մինչև  18 տարեկան, մարդ                 |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|104  |                                                 |կանայք  |     |

|_____|__________________________________________________________|_____|

|105  |Դժբախտ պատահարների քանակը                                 |     |

|_____|__________________________________________________________|_____|

|106  |դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և  ավելի մարդ         |     |

|_____|__________________________________________________________|_____|

|107  |Աշխատունակությունը 1 և  ավելի աշխատանքային       |ընդամենը|     |

|_____|օրով կորցրած տուժածների և  մահացածների թվաքանակը,|________|     |

|108  |մարդ                                             |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|109  |նրանցից` մինչև  18 տարեկան, մարդ                 |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|110  |                                                 |կանայք  |     |

|_____|__________________________________________________________|_____|

|111  |հարբած վիճակում                                           |     |

|_____|__________________________________________________________|_____|

|112  |Տող 107-ից մահացածներ                            |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|113  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|114  |նրանցից` մինչև  18 տարեկան, մարդ                 |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|115  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|117  |Տող 107-ից` հաշմանդամության ելքով                |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|118  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|119  |նրանցից` I կարգ                                  |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|120  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|121  |մինչև  18 տարեկան, մարդ                          |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|122  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|123  |II կարգ                                          |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|124  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|125  |մինչև  18 տարեկան, մարդ                          |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|126  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|127  |III կարգ                                         |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|128  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|129  |մինչև  18 տարեկան, մարդ                          |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|130  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|131  |Դժբախտ պատահարի հետևանքով  աշխատունակությունը 1  |ընդամենը|     |

|_____|և  ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ |________|     |

|132  |մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի քանակը,     |կանայք  |     |

|     |որոնց ժամանակավոր անաշխատունակությունը ավարտվել  |        |     |

|     |է հաշվետու տարում, մարդ/օր                       |        |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|133  |Դժբախտ պատահարի հետևանքով  աշխատունակությունը    |ընդամենը|     |

|_____|մասամբ կորցրած 1 և  ավելի աշխատանքային օրով      |________|     |

|134  |հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված      |կանայք  |     |

|     |տուժածների թվաքանակը                             |        |     |

.______________________________________________________________________.

 

2. Աշխատանքի գնալու կամ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը

 

.______________________________________________________________________.

|Տողի |                                                          |Ընդա-|

|համա-|                                                          |մենը |

|րը   |                                                          |     |

|_____|__________________________________________________________|_____|

|  1  |                            2                             |  3  |

|_____|__________________________________________________________|_____|

|201  |Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը     |     |

|_____|__________________________________________________________|_____|

|202  |տուժածների թվաքանակը, մարդ                       |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|203  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|204  |նրանցից` մինչև  18 տարեկան, մարդ                 |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|205  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|206  |Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ   |        |     |

|     |պատահարների քանակը                               |        |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|207  |տուժածների թվաքանակը, մարդ                       |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|208  |                                                 |կանայք  |     |

|_____|_________________________________________________|________|_____|

|209  |նրանցից` մինչև  18 տարեկան, մարդ                 |ընդամենը|     |

|_____|                                                 |________|     |

|210  |                                                 |կանայք  |     |

.______________________________________________________________________.

 

3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը

 

.______________________________________________________________________.

|Տողի |                                                          |Ընդա-|

|համա-|                                                          |մենը |

|րը   |                                                          |     |

|_____|__________________________________________________________|_____|

|301  |Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ |     |

|     |կապված խեղման, մասնագիտական հիվանդության և  առողջության   |     |

|     |այլ վնասման հետևանքով  պատճառված վնասի փոխհատուցման       |     |

|     |ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում  |     |

|     |դրա իրավունքն ունեցող անձանց                              |     |

|_____|__________________________________________________________|_____|

|302  |այդ թվում` ժամանակավոր անաշխատունակության նպաստներ        |     |

|_____|__________________________________________________________|_____|

|303  |կորցրած աշխատավարձի փոխհատուցում                          |     |

|_____|__________________________________________________________|_____|

|304  |միանվագ նպաստներ                                          |     |

|_____|__________________________________________________________|_____|

|305  |ծախսեր բժշկական, սոցիալական և  մասնագիտական վերականգնման  |     |

|     |համար                                                     |     |

|_____|__________________________________________________________|_____|

|306  |այլ ծախսեր                                                |     |

|_____|__________________________________________________________|_____|

|307  |Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված    |     |

|     |շենքերի, շինությունների արժեքը                            |     |

|_____|__________________________________________________________|_____|

|308  |Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու    |     |

|     |հետևանքով  կրած վնասը                                     |     |

|_____|__________________________________________________________|_____|

|309  |Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը     |     |

|_____|__________________________________________________________|_____|

|310  |այդ թվում` հատուկ արտահագուստի համար                      |     |

|_____|__________________________________________________________|_____|

|311  |անհատական պաշտպանության միջոցառումների վրա                |     |

|_____|__________________________________________________________|_____|

|312  |այլ ծախսեր                                                |     |

.______________________________________________________________________.

 

    Ղեկավար`                   ___________________  _________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ  ___________________  _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 59-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

5. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (101) բերվում է հաշվետվությունը կազմող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որից` 102-ից 104 տողերում առանձնացվում են կանանց և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:

6. «Դժբախտ պատահարների քանակը» տողում (105) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, ակտավորված դժբախտ պատահարների քանակը:

7. «Դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ» տողում (106) բերվում է այն դժբախտ դեպքերի քանակը, որոնք կրում են միայն խմբակային բնույթ:

8. «Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, ընդամենը» տողում (107) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով տուժածների և մահացածների թվաքանակը, 108 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:

9. Տող 107-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 109), կանանց (տող 110) և հարբածների (տող 111) թվաքանակները:

10. «Մահացածներ» տողում (112) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընդհանուր թվաքանակը, որից` 113 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:

11. Տող 112-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 114), կանանց (տող 115) և հարբածների (տող 116) թվաքանակները:

12. «Հաշմանդամության ելքով» տողում (117) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մարդկանց թվաքանակը, որից` կանանց թվաքանակն առանձնացվում է տող 118-ում: Իսկ 119-130 տողերում առանձնացվում են I, II և III կարգերի հաշմանդամների և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:

13. Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի ընդհանուր քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է հաշվետու տարում, բերվում է տող 131-ում, որից կանանց թվաքանակը` տող 132-ում: Ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակա մարդ-օրերի թվի մեջ ներառվում են միայն աշխատանքային օրերը (առանց հանգստյան և տոնական օրերի) հիվանդության ժամանակաշրջանում` կապված արտադրական վնասվածքների հետ, որոնք ձևակերպված են անաշխատունակության թերթիկներով կամ տեղեկանքներով` տրված բժշկական հաստատություններից:

14. «Աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը» տողում (133) բերվում է տուժածների այն թվաքանակը, ովքեր ըստ արտոնագրված բժշկական վկայականի հիմնական աշխատանքից փոխադրվել են այլ աշխատանքի, որից` տող 134-ում առանձնացնելով կանանց թվաքանակը:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

15. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 201-ում:

16. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 202-ում, որից` տող 203-ում առանձնացնելով կանանց թվաքանակը: 202 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 204), որից կանայք` տող 205-ում:

17. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 206-ում:

18. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 207-ում, որից կանայք` տող 208-ում: 206 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 209), որից կանայք` տող 210-ում:

 

IV. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

19. Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ընդհանուր ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, բերվում է տող 301-ում, որից առանձնացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (տող 302), կորցրած աշխատավարձի փոխհատուցումը (տող 303), միանվագ նպաստները (տող 304), բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար ծախսերը (տող 305) և այլ ծախսեր (տող 306):

20. Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը բերվում է տող 307-ում:

21. Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը բերվում է տող 308-ում:

22. Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված ընդհանուր գումարը բերվում է տող 309-ում, որից առանձնացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը (տող 310), անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը (տող 311) և այլ ծախսեր (տող 312):

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 59-Ն
Որոշում