Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-54-Ո-158
2018 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ՀՀ դատարանների վարչական շենքերի շինարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և մշակման ծառայությունների մատուցման դիմաց վճարումներ կատարելու և Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին հատկացնել 116 607 791.2 (հարյուր տասնվեց միլիոն վեց հարյուր յոթ հազար յոթ հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ 2 լումա, այդ թվում'

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» 513400 հոդվածով' 2 735 000 (երկու միլիոն յոթ հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, որից'

ա. Դատական դեպարտամենտի և «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի միջև 16.11.2018թ. կնքված թիվ ԴԴ-ԳՀԾՁԲ-18/10-2 ծածկագրով պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման դիմաց վճարումներ կատարելու նպատակով' 580 000 (հինգ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ,

բ. Դատական դեպարտամենտի և «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» ՍՊԸ-ի միջև 19.11.2018թ. կնքված թիվ ԴԴ-ԳՀԾՁԲ-18/10-1 ծածկագրով պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման դիմաց վճարումներ կատարելու նպատակով' 2 155 000 (երկու միլիոն հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 512200 հոդվածով' 83 118 791.2 (ութսուներեք միլիոն հարյուր տասնութ հազար յոթ հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ 2 լումա, որից'

ա. Դատական դեպարտամենտի և «Էյչ գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 55 հատ «Սկաներներ համակարգիչների համար» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 37 800 (երեսունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ միավորի արժեքով,

բ. Դատական դեպարտամենտի և «Կոմպմարկետ» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 110 հատ «Լազերային տպիչներ» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 99 600 (իննսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ միավորի արժեքով,

գ. Դատական դեպարտամենտի և «Նորմա պլյուս» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 22 հատ «Բազմաֆունկցիոնալ սարք' լազերային» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 386 484 (երեք հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ միավորի արժեքով,

դ. Դատական դեպարտամենտի և «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 165 հատ «Անխափան սնուցման աղբյուրներ» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 18 025 (տասնութ հազար քսանհինգ) ՀՀ դրամ միավորի արժեքով,

ե. Դատական դեպարտամենտի և «Էյչ գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 24 հատ «Անխափան սնուցման աղբյուրներ» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 285 709,09 (երկու հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր ինը) ՀՀ դրամ 09 լումա միավորի արժեքով,

զ. Դատական դեպարտամենտի և «ՌՎ պրոջեկտ» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 10 հատ «Ձայնագրառման համակարգ» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 2 085 000 (երկու միլիոն ութսունհինգ հազար) ՀՀ դրամ միավորի արժեքով,

է. Դատական դեպարտամենտի և «Էյչ գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 2 հատ «Համակարգչային սերվերներ» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 3 960 000 (երեք միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ միավորի արժեքով,

ը. Դատական դեպարտամենտի և «Էյ.  Էմ. Եքս. Միկրո» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված թվով 50 հատ «Սեղանի համակարգիչներ» ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 446 400 (չորս հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ միավորի արժեքով,

թ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքի կոյուղաջրերը հեռացնելու նպատակով նախատեսվող թվով 2 հատ կոյուղու պոմպեր ձեռք բերելու նպատակով' յուրաքանչյուրը 330 000 (երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ միավորի արժեքով,

3) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 426900 հոդվածով' 554 000 (հինգ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ' Բարձրագույն դատական խորհրդի վարչական և Դատական դեպարտամենտի վարչական շենքերում ցուցանակներ ձեռք բերելու նպատակով,

4) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» 423700 հոդվածով' 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ' ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելու նպատակով,

5) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 421400 հոդվածով' 29 500 000 (քսանինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ' փոստային ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Գ.  ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

2018 թ. դեկտեմբերի 6

ք. Երևան

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.12.2018
N ԲԴԽ-54-Ո-158
Որոշում