041.0182.110400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2000 թվականի N 182
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 617 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 644 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 617 և 1999 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 30-ի N 617 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 644 որոշումները: