Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1390-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արթիկի ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Արթիկի ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 6-ի

N 1390-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

.____________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի  |Անվանումը      |Չափի   |Քանակը |Արժեքը       |

|ը/կ|ծածկագիրը |               |միավորը|       |(դրամ)       |

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|1. |9025      |Սենսորներ      |հատ    |      7|       84 000|

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|2. |7322      |Ռադիատորներ    |կգ     |   2400|    1 500 000|

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|3. |5202      |Բամբակյա       |կգ     |3600000|1 400 000 000|

|   |          |մանրաթելի թափոն|       |       |             |

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|4. |5503      |Պոլիէֆիրային   |կգ     |1200000|  900 000 000|

|   |          |մանրաթել       |       |       |             |

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|5. |5201      |Բամբակ         |կգ     |1800000|1 800 000 000|

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|6. |4822      |Թելի փաթաթման  |կգ     |90 000 |  160 000 000|

|   |          |թղթյա կոն      |       |       |             |

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|7  |7322      |Ֆանկոլ         |կգ     |   2500|     10670000|

|   |          |Ռադիատորներ    |       |       |             |

|___|__________|_______________|_______|_______|_____________|

|8. |5601      |Բամբակ,        |կգ     |5400000000|   2500000000|

|   |          |մանածագործական |       |          |             |

|   |          |նյութերից      |       |          |             |

|   |          |պատրաստված     |       |          |             |

|   |          |արտադրանք      |       |          |             |

|___|__________|_______________|_______|__________|_____________|

|9. |6310      |Լաթեր          |կգ     |5400000000|   1300000000|

|   |          |օգտագործված կամ|       |          |             |

|   |          |նոր            |       |          |             |

|___|__________________________________________|_____________|

|   |  Ընդամենը                                |8 072 254 000|

.____________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 06.02.2019 թիվ 81-Ա, 14.11.2019 թիվ 1605-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2018
N 1390-Ա
Որոշում