041.0184.110400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2000 թվականի N 184
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության գիտատեխնիկական վարչության պետ Թեմուր Մարգարյանին 2000 թվականի ապրիլի 16-21-ը գործուղել Մոսկվա` ԱՊՀ անդամ պետությունների շինարարության համագործակցության միջպետական շինարարական նորմերի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:
2. Թ. Մարգարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Թ. Մարգարյանի Մոսկվա գործուղման հետ կապված հարցերը: