ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2018 թվականի N 1402-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Մ 1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքում ապամոնտաժված, ծրագրի կարիքների համար չպահանջվող երկաթբետոնե կոնստրուկցիաների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ապամոնտաժված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.05.2020 թիվ 800-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մինչև 2021 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(2-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 800-Ա, 03.12.2020 թիվ 1950-Ա որոշումներ)
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 6-ի
N 1402-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.______________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը | Չափը |Քա- |Հաշվե- |
|ը/կ| | |նակը|կշռային|
| | | | |արժեքը |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|1. |Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ |1.5 մ |2 | 0 |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|2. |Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ |1 մ |5 | 0 |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|3. |Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ|2*2 մ |182 | 0 |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|4. |Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ|3*2.5 մ |264 | 0 |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|5. |Կամրջային երկաթբետոնե հեծան |12*0,95*0,6 մ|16 | 0 |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|6. |Կամրջային երկաթբետոնե հեծան |9*0,95*0,5 մ |26 | 0 |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|7. |Երկաթբետոնե սալեր |4*0.9*0.5 մ |11 | 0 |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|8. |(8-րդ կետն ուժը կորցրել է 27.08.2021 թիվ 1394-Ա որոշում) |
|___|_______________________________________|_____________|____|_______|
|9. |Երկաթբետոնե ճանապարհային սյուներ |1.8*0.2*0.2մ |350 |0 |
.______________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 21.05.2020 թիվ 800-Ա, 03.12.2020 թիվ 1950-Ա, 27.08.2021 թիվ 1394-Ա որոշումներ)