Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2018 թվականի N 440-Լ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածին համապատասխան`

Սահմանել անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման ժամանակացույցը և կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. դեկտեմբերի 12-ի
N 440-Լ որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ԿԱՐԳ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման հետ կապված հարաբերությունները:

2. Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգում մուտքագրվում և ներբեռնվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ` աշխատողներ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը (այսուհետ` տվյալներ):

3. Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ` քաղաքացիական ծառայության գրասենյակ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ` համապատասխան մարմիններ) տեղեկացնում է դրա մասին` առաջարկելով էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար օգտվողի անուն և գաղտնաբառ ստանալու համար ներկայացնել անձնակազմի կառավարման ստորաբաժանման այն աշխատողների տվյալները, ովքեր պետք է իրականացնեն տվյալների մուտքագրում էլեկտրոնային համակարգում:

4. Տեղեկացումն ստանալուց հետո համապատասխան մարմինները հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրություն են ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ` ներկայացնելով անձնակազմի կառավարման ստորաբաժանման այն աշխատողների ցանկը, ովքեր պետք է իրականացնեն տվյալների` էլեկտրոնային համակարգում մուտքագրելու աշխատանքները` նշելով այդ աշխատողների մասին հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը, հայրանունը, նույնականացման քարտի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, ում կողմից է տրվել).

2) պաշտոնը.

3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

5. Համապատասխան մարմնի` սույն հավելվածի 4-րդ կետում նշված գրությունը ստանալուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակն էլեկտրոնային համակարգում այդ մարմնի համար ստեղծում է առանձին տիրույթ, համապատասխան մարմնի ներկայացրած ցուցակում նշված անձանց տրամադրում է օգտվողի անունը և գաղտնաբառը` տիրույթ մուտք գործելու համար և դրա մասին տեղեկացնում է համապատասխան մարմնին:

6. Քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանալով էլեկտրոնային համակարգի համապատասխան տիրույթ մուտք գործելու համար անհրաժեշտ օգտվողի անունը և գաղտնաբառը` համապատասխան մարմինները չորս ամսվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը` վեց ամսվա ընթացքում, էլեկտրոնային համակարգում մուտքագրում են սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված օգտվողի անունը և գաղտնաբառն ստանալու պահին տվյալ մարմնում աշխատողների տվյալները: Սույն հավելվածի համաձայն տվյալ մարմնում աշխատող են համարվում բոլոր աշխատողները, անկախ այն հանգամանքից, թե որ մարմինը կամ պաշտոնատար անձն է նշված անձանց նշանակել համապատասխան պաշտոններում:

7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո մուտքն էլեկտրոնային համակարգ ինքնաշխատ եղանակով արգելափակվում է:

8. Եթե սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո որևէ պատճառով համապատասխան մարմնի կողմից չի իրականացվել տվյալների մուտքագրում էլեկտրոնային համակարգում կամ տվյալներն էլեկտրոնային համակարգում թերի են լրացվել, ապա համապատասխան մարմինը գրություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ` ներկայացնելով անձնակազմի կառավարման ստորաբաժանման այն աշխատողի տվյալները, ով պետք է իրականացնի տվյալների` էլեկտրոնային համակարգում մուտքագրելու կամ շտկելու աշխատանքները:

9. Համապատասխան գրությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակը ժամանակավորապես վերացնում է էլեկտրոնային համակարգ մուտք գործելու արգելափակումը և համապատասխան մարմնին տրամադրում տասն աշխատանքային օր` տվյալներն էլեկտրոնային համակարգում մուտքագրելու համար:

10. Քաղաքացիական ծառայության գրասենյակի սահմանած ժամկետն ավարտվելուց հետո մուտքն էլեկտրոնային համակարգ ինքնաշխատ եղանակով արգելափակվում է:

 

 

pin
Առաջին փոխվարչապետ
12.12.2018
N 440-Լ
Որոշում