ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2018 թվականի N 1648-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով.
Արտակ Վասիլի ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության
դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ
Ռուբեն Վլադիմիրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության
գլխավոր վարչության բաժանմունքի պետ,
փոխգնդապետ
Սուրեն Վոլոդյայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության
դեպարտամենտի պետի տեղակալ, փոխգնդապետ
Արտաշես Արկադիայի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության
քննչական դեպարտամենտի քննիչ, ավագ
լեյտենանտ
Արտակ Նորիկի ՆԻԳՈՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության
ավագ թիկնապահ, մայոր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ