Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԶԱՐ, ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՎ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱԶԱՐ, ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՎ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2018 թվականի թիվ 198-Ն

 

ՀԱԶԱՐ, ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՎ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը,

i

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 41-րդ և 42-րդ հոդվածները,

i

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թվականի դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ դնել հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011 և 2015 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Հաստատել հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

4. Հաստատել հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նկարագրությունները` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 198-Ն որոշմամբ

 

Հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

 

Երկու հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

 

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

________________________________

ԻՐՏԵԿ - նմուշների նկարները չեն բերվում

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 198-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման

Հայաստանի Հանրապետության թղթադրամի

 

1000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են` 130 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid(TM) բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է` մանուշակագույնը:

 

Դիմերես

 

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով` կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Պարույր Սևակի դիմանկարն է և «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով` «1000» և սև գույնով թղթադրամի համարանիշը` բաղկացած «ԱԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը): Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է փետրագրչի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ:

Պարույր Սևակի դիմանկարի ֆոնին` իր ձեռագրերից հատվածներ և զանգերի պատկերներ: Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով` «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» տպագրված է ներքևի աջ մասում:

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «1000» ապամետաղականացված գրառումը:

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան` փետրագրչի հստակ պատկերով:

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2018», և ուղղահայաց` «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:

 

Դարձերես

 

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև` մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան` փետրագրչի հստակ պատկերով:

Թղթադրամի մեջտեղի հատվածում` Պարույր Սևակի տունը իր ծննդավայր Զանգակատուն գյուղի համապատկերին: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն:

Թղթադրամի աջ մասում Պարույր Սևակի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «1000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը:

Թղթադրամի անվանական արժեքը թվերով և բառերով` «1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» տպագրված է ներքևի հատվածում:

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Երկու հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի

Հանրապետության թղթադրամի

 

2000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են` 135 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid(TM) բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Տիգրան Պետրոսյանի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է` շագանակագույնը:

 

Դիմերես

 

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով` կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2000 ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Տիգրան Պետրոսյանի դիմանկարն է և «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով` «2000» և սև գույնով թղթադրամի համարանիշը` բաղկացած «ԲԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը): Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է թագի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ:

Տիգրան Պետրոսյանի դիմանկարի ֆոնին` հատվածներ իր հաղթական խաղերից և շախմատի արքայի թագադրման տեսարանը: Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով` «ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 2000» տպագրված է ներքևի աջ մասում:

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «2000» ապամետաղականացված գրառումը:

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան` թագի հստակ պատկերով:

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2018», և ուղղահայաց` «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:

 

Դարձերես

 

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև` մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2000 ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան` թագի հստակ պատկերով:

Թղթադրամի մեջտեղի հատվածում` Շախմատի տունը Երևան քաղաքի համապատկերին: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն:

Թղթադրամի աջ մասում Տիգրան Պետրոսյանի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «2000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը:

Թղթադրամի անվանական արժեքը թվերով և բառերով` «2000 ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» տպագրված է ներքևի հատվածում:

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի

Հանրապետության թղթադրամի

 

5000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են` 140 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid(TM) բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Վիլյամ Սարոյանի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է` վարդագույնը:

 

Դիմերես

 

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով` կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 5000 ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Վիլյամ Սարոյանի դիմանկարն է և «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով` «5000» և սև գույնով թղթադրամի համարանիշը` բաղկացած «ԳԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը): Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նռան պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ:

Վիլյամ Սարոյանի դիմանկարի ֆոնին` հատվածներ իր «Նռնենիներ» պատմվածքից և գրքերի նկարազարդումներ: Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով` «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 5000» տպագրված է ներքևի աջ մասում:

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «5000» ապամետաղականացված գրառումը:

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան` նռան հստակ պատկերով:

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2018», և ուղղահայաց` «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:

 

Դարձերես

 

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև` մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 5000 ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան` նռան հստակ պատկերով:

Թղթադրամի մեջտեղի հատվածում` Վիլյամ Սարոյանի նախնիների ծննդավայր Բաղեշի 20-րդ դարի սկզբի համապատկերը: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն:

Թղթադրամի աջ մասում Վիլյամ Սարոյանի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «5000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը:

Թղթադրամի անվանական արժեքը թվերով և բառերով` «5000 ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» տպագրված է ներքևի հատվածում:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.11.2018
N 198-Ն
Որոշում