Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1484-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ ձեռք բերել մարդատար ավտոմեքենա (միկրոավտոբուս)` 26,000.0 հազ. դրամ արժեքով, չկիրառելով նշված կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսվող ձեռքբերումն իրականացնելն «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 01 բաժնի 01 խմբի 01 դասի «01. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանում», 01 բաժնի 01 խմբի 01 դասի «06. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացում», 09 բաժնի 05 խմբի 02 դասի «08. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» ծրագրերի շրջանակներում` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 14 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը 10 օրացուցային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսվող փոփոխությունները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1484-Ա
Որոշում