ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1503-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանն իր կարիքների համար` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Սբ Ամենափրկիչ եկեղեցու 2018 թվականին կատարվելիք նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների, այդ աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 30-ին հայտարարված` «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/83» և 2018 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված` «ՀՀՄՆ-ԳՀԾՁԲ-18/84» ծածկագրերով գնանշման հարցման ձևով գնման ընթացակարգերը հայտարարել չկայացած` գնման պահանջի դադարման հիմքով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ