Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ...

 

09.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2018 թվականի թիվ 72-Ն

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)

2. Հաստատել «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

(վերնագիրը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

 

.___________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                        |Տողի    |Չափման| Քանակը|

|                                           |ծածկա-  |միավոր|       |

|                                           |գիրը    |      |       |

|___________________________________________|________|______|_______|

|                   Ա                       |   Բ    |  Գ   |    1  |

|___________________________________________|________|______|_______|

|Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից`|100     |գլուխ |       |

|___________________________________________|________|______|_______|

|կովեր                                      |100.1   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|արտադրող ցուլեր                            |100.2   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|բանող եզներ                                |100.3   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|երինջներ 1-ից մինչև  2 տարեկան             |100.4   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|երինջներ 2 տարեկան և  բարձր                |100.5   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր |100.6   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Գոմեշներ                                   |105     |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Խոզեր, ընդամենը, որից`                     |110     |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|մայր խոզեր հիմնական հոտի                   |110.1   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|էգ խոզեր` 4-12 ամսական                     |110.2   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Ոչխարներ և  այծեր, ընդամենը, այդ թվում`    |115     |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|ոչխարներ, ընդամենը, որից`                  |115.1   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|մաքիներ և  շիշակներ                        |115.1.1 |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|այծեր, ընդամենը, որից`                     |115.2   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|մայր այծեր 1 տարեկան և  բարձր              |115.2.1 |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Ձիեր                                       |120     |գլուխ |       |

|___________________________________________|________|______|_______|

|Ավանակներ                                  |125     |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Ջորիներ                                    |130     |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Ճագարներ, ընդամենը, որից`                  |135     |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|մայր ճագարներ                              |135.1   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Մեղվաընտանիքներ                            |140     |հատ   |       |

|___________________________________________|________|______|_______|

|Թռչուններ, ընդամենը (145.1+145.2+145.3),   |145     |գլուխ |       |

|այդ թվում`                                 |        |      |       |

|___________________________________________|________|______|_______|

|հավեր և  աքաղաղներ, ընդամենը, որից`        |145.1   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|ածան հավեր                                 |145.1.1 |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|սագեր                                      |145.2   |-»-   |       |

|___________________________________________|________|______|_______|

|այլ թռչուններ                              |145.3   |-»-   |       |

.___________________________________________________________________.

 

Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                       |Տողի    |Չափման  | Քանակը|

|                                          |ծածկա-  |միավոր  |       |

|                                          |գիրը    |        |       |

|__________________________________________|________|________|_______|

|                   Ա                      |   Բ    |  Գ     |    1  |

|__________________________________________|________|________|_______|

|Կթվել է կաթ` կովի և  մատակի, ընդամենը     |200     |ցենտներ |       |

|__________________________________________|________|________|_______|

|Կթվել է ոչխարի կաթ, ընդամենը              |205     |-»-     |       |

|__________________________________________|________|________|_______|

|Ստացվել է ձու բոլոր տեսակի թռչուններից,   |210     |հատ     |       |

|ընդամենը, որից`                           |        |        |       |

|__________________________________________|________|________|_______|

|հավի                                      |210.1   |-»-     |       |

|__________________________________________|________|________|_______|

|Խուզվել է ոչխարի բուրդ                    |215     |կիլոգրամ|       |

|__________________________________________|________|________|_______|

|Արտադրվել է մեղր                          |220     |-»-     |       |

|__________________________________________|________|________|_______|

|Վաճառվել և  մորթվել են ճագարներ, սպանդի   |225     |ցենտներ |       |

|համար (կենդանի քաշով)                     |        |        |       |

|__________________________________________|________|________|_______|

|Ստացվել է կենդանիների քաշաճ (մեծահասակ և  |230     |-»-     |       |

|մատղաշ) բտման և  գիրացման մեջ գտնվող      |        |        |       |

|կենդանիներից, ընդամենը, որից`             |        |        |       |

|__________________________________________|________|________|_______|

|խոշոր եղջերավոր կենդանիներ                |230.1   |-»-     |       |

|__________________________________________|________|________|_______|

|խոզեր                                     |230.2   |-»-     |       |

|__________________________________________|________|________|_______|

|ոչխարներ և  այծեր                         |230.3   |-»-     |       |

|__________________________________________|________|________|_______|

|թռչուններ                                 |230.4   |-»-     |       |

|__________________________________________|________|________|_______|

|Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը      |235     |գլուխ   |       |

.____________________________________________________________________.

 

Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը

 

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը   |Տողի |Չափի    |Խոշոր |այդ   |Խո-|Ոչխար-|Ձիեր|Թըռ- |

|                      |ծածկա|միավորը |եղջե- |թվում`|զեր|ներ և |    |չուն-|

|                      |գիրը |        |րավոր |կովեր |   |այծեր |    |ներ  |

|                      |     |        |կենդա-|(առանց|   |      |    |     |

|                      |     |        |նիներ |բտման |   |      |    |     |

|                      |     |        |      |և     |   |      |    |     |

|                      |     |        |      |գիրաց-|   |      |    |     |

|                      |     |        |      |ման)  |   |      |    |     |

|                      |     |        |      |      |   |      |    |     |

|                      |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|             Ա        |  Բ  |   Գ    |   1  |  2   | 3 |   4  | 5  |  6  |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Նախորդ տարվա հունվարի |300  |գլուխ   |      |      |   |      |    |     |

|1-ին առկա էր, ընդամենը|     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Մայրական կազմից ծնվել |305  |-»-     |      | X    |   |      |    |     |

|են կենդանի հորթեր,    |     |        |      |      |   |      |    |     |

|խոճկորներ, գառներ,    |     |        |      |      |   |      |    |     |

|ուլեր, մտրուկներ և    |     |        |      |      |   |      |    |     |

|ստացվել է թռչունի     |     |        |      |      |   |      |    |     |

|մատղաշ, ինչպես        |     |        |      |      |   |      |    |     |

|թխսերից, այնպես էլ    |     |        |      |      |   |      |    |     |

|տնտեսվարող սուբյեկտին |     |        |      |      |   |      |    |     |

|պատկանող ինկուբատորից |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Ծնել են երինջներ,     |310  |-»-     |X     |      |X  |X     |X   |X    |

|(դասվել են կովերի     |     |        |      |      |   |      |    |     |

|շարքը)                |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Գնվել են կենդանիներ և |315  |-»-     |      |      |   |      |    |     |

|կենդանիների այլ       |     |        |      |      |   |      |    |     |

|մուտքեր               |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Կենդանի քաշը          |315.1|ցենտներ |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Իրացվել է սպանդի համար|320  |գլուխ   |      |      |   |      |    |     |

|(ներառյալ տեղում      |     |        |      |      |   |      |    |     |

|մորթվածը)             |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Կենդանի քաշը          |320.1|ցենտներ |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Վաճառվել է, փոխանակվել|325  |գլուխ   |      |      |   |      |    |     |

|է և  այլ ելքեր        |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Կենդանի քաշը          |325.1|ցենտներ |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Անկում և  կորուստ են  |330  |գլուխ   |      |      |   |      |    |     |

|եղել բոլոր հասակի     |     |        |      |      |   |      |    |     |

|կենդանիներ, ընդամենը, |     |        |      |      |   |      |    |     |

|որից`                 |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|հաշվետու տարում ծնված |330.1|-»-     |      |X     |   |      |    |X    |

|մատղաշներ (խոճկորներ  |     |        |      |      |   |      |    |     |

|մինչև  4 ամսական),    |     |        |      |      |   |      |    |     |

|տնտեսվարող            |     |        |      |      |   |      |    |     |

|սուբյեկտներին պատկանող|     |        |      |      |   |      |    |     |

|մայրական կազմից       |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Ընթացիկ տարվա հունվարի|335  |-»-     |      |      |   |      |    |     |

|1-ին առկա է, ընդամենը |     |        |      |      |   |      |    |     |

|(300+305+310+315-320- |     |        |      |      |   |      |    |     |

|325-330)              |     |        |      |      |   |      |    |     |

|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|

|Կենդանի քաշը          |335.1|ցենտներ |      |      |   |      |    |     |

._________________________________________________________________________.

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` ___________________ ___________________

                                (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)      ___________________  ___________________

                                (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«___»____________20___թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը» բաժնում.

1) «100-100.6» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխան կենդանիների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, կենդանիները գտնվում են անասնաշենքերում (ագարակում), թե այլ վայրերում:

2) «100.2» ծածկագրով տողում լրացվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:

3) «100.3» ծածկագրով տողում լրացվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը` բացառությամբ ցուլիկների և 2 տարեկանից փոքր արուների: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:

4) «100.4» ծածկագրով տողում լրացվում է 1-2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

5) «100.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

6) «105» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:

7) «110» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի խոզերի գլխաքանակը, իսկ «110.1» տողում ներառվում է հիմնական հոտի մայր խոզերի գլխաքանակը, «110.2» ծածկագրով տողում` 4-12 ամսական էգ խոզերի գլխաքանակը:

8) «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի և ցեղերի ոչխարների և այծերի գլխաքանակը:

9) «115.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի, իսկ «115.1.1 ծածկագրով տողում` մայրական կազմի գլխաքանակը և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:

10) «115.2» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի այծերի, իսկ «115.2.1 ծածկագրով տողում` 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:

11) «120» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ձիերի գլխաքանակը:

12) «125» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:

13) «130» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ջորիների գլխաքանակը:

14) «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, իսկ «135.1» ծածկագրով տողում` բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:

15) «140» ծածկագրով տողում լրացվում է առկա մեղվաընտանիքների քանակը:

16) «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը:

17) «145.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը, իսկ «145.1.1» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:

7. «Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը» բաժնում.

1) «200» ծածկագրով տողում լրացվում է կաթնային և մսային հոտի, ինչպես նաև բտման (գիրացման) տակ գտնվող բոլոր կովերից, ծնած երինջներից և գոմեշներից կթված կաթի քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և այլ կենդանիներին կերակրելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի կենդանիներից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:

2) «205» ծածկագրով տողում լրացվում է ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:

3) «210» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ օգտագործված ձուն, իսկ «210.1» ծածկագրով տողում ներառվում է ածան հավերից ստացված հավի ձուն: Այս տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:

4) «215» ծածկագրով տողում լրացվում է խուզված բրդի քաշը, այսինքն տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը ոչխարի խուզից ստացված ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

5) «220» ծածկագրով տողում լրացվում է մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:

6) «225» ծածկագրով տողում լրացվում է ճագարներից տարվա ընթացքում վաճառված և սպանդի ենթարկված ճագարների կենդանի քաշը:

7) «230» ծածկագրով տողում լրացվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) կենդանիներից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների կենդանի քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված կենդանիների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների նախնական կենդանի քաշը:

8. «Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը» բաժնում.

1) «305» ծածկագրով տողում լրացվում են մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկել է, թեկուզև նույն օրը ծնվածը` բացառությամբ սատկած ծնվածների:

2) «310» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից ծնած և կովերի խմբին դասված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ծնվել է մահացած սերունդ:

3) «315» և «315.1» ծածկագրերով տողերում լրացվում է գնման կարգով, այլ կենդանիների դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված կենդանիների քանակը և կենդանի քաշը:

4) «320» ծածկագրով տողը լրացնելիս հարկ է գումարել պետությանը, շուկայում վաճառված գլխաքանակները` հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները, ինչպես նաև սպանդանոցներին սպանդի համար վաճառված, տեղում մորթված գլխաքանակները: Այս տողում չի լրացվում բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերարտադրության համար: Իսկ «320.1» ծածկագրով տողում ներառվում է «320» ծածկագրով տողի կենդանիների գլխաքանակի կենդանի քաշը նախքան սպանդի ենթարկելը, անկախ նրանից մորթը որտեղ է կատարվել (տեղում, թե սպանդանոցում), և այդ միսն օգտագործվել է սննդի թե վաճառքի համար, ներառյալ կենդանիների հարկադիր սպանդի դեպքերը:

5) «325» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում (այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետությանը փաստացի վաճառված կենդանիների գլխաքանակը: Այստեղ ներառվում է այլ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված կենդանիների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում բուծված և գնված կենդանիներից պետությանը վաճառված կենդանու, մասնագիտացված անասնաբուծական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր կենդանիների գլխաքանակը, ներառյալ նաև ուրիշ տողերում ցույց չտրված կենդանիների այլ ելքերը: Այս տողում ներառվում են նաև տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված, աշխատանքի վարձատրության դիմաց, ինչպես նաև օգնության կարգով տրված կենդանիների գլխաքանակը: Այս տողում ներառվում է նաև կենդանիների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, բուծման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսավարող սուբյեկտներին չի վերադարձվել, որը մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն կենդանու և թռչնի բուծման համար:

6) «330» և «330.1» ծածկագրերով տողերում լրացվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկած կենդանին փոխարինվում է մեկ այլ կենդանիով: Այս տողում ներառվում են անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև նոր ձեռքբերված կենդանիների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.11.2018
N 72-Ն
Որոշում