Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2018 թվականի N 1668-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

i

1.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի` սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի վրա:

(1.1-ին կետը լրաց. 26.12.2018 թիվ 1673-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը (այդ թվում` 2018 թվականի դեկտեմբերի 28-ին` Սանկտ Պետերբուրգ), Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Վահե Հակոբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գևորգ Մովսեսյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Ղազար Ղազարյանինը, Դավիթ Աբազյանինը, Գրիգոր Մանուկյանինը և Արթուր Մուրադյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի դեկտեմբերի 27-ին` Երևան-Մոսկվա-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման, ինչպես նաև Մհեր Գրիգորյանի` 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ և Սանկտ Պետերբուրգ - Երևան չվերթի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(որոշումը փոփ. 01.02.2019 թիվ 86-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. դեկտեմբերի 24-ի

N 1668-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետի պաշտոնակատար

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

                         (27.12.2018 - 28.12.2018)

 

    Վ. Տողանյան        - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և  լիազոր

                         դեսպան

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ (25.12.2018 թ. - 27.12.2018 թ.)

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (25.12.2018 թ. - 27.12.2018 թ.)

 

    Գ. Մանուկյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Դ. Աբազյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (25.12.2018 թ. - 27.12.2018 թ.)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.12.2018
N 1668-Ա
Որոշում