Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԵՎ Շ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2018 թվականի N 728-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (VAS) ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը և 2-րդ կետի «ը» և «իէ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի հավելավճարով ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերի շրջանակում կամ անձամբ ապահովում է, որ հեռախոսազանգի միջոցով մատուցվող հավելավճարով ծառայության սակագնի (խոսակցության րոպեավճարի) վերաբերյալ մինչև հեռախոսակապի հաստատման պահը համապատասխան ձայնային հաղորդագրության միջոցով անվճար տեղեկություններ տրամադրվի հավելավճարով ծառայությունից օգտվող բաժանորդին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
19.12.2018
N 728-Ն
Որոշում