Սեղմել Esc փակելու համար:
ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1542-Ն

 

ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 278-Ն ԵՎ N 306-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը` համաձայն N 2 հավելվածի.

3) դատական վիճակագրության հավաքման և վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը և հրապարակման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 31-ից:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 278-Ն որոշումը:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության` պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանելու մասին» N 306-Ն որոշումը, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժը կորցրած է ճանաչվում 2019 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1542-Ն որոշման

 

ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Դատական գործի վիճակագրական քարտն ունի էլեկտրոնային ձև:

2. Վիճակագրական քարտը քաղաքացիական և վարչական գործերով պարունակում է տեղեկություններ`

1) հայցադիմումի (հակընդդեմ հայցի), դիմումի (գործի) ստացման կարգի և ժամանակի մասին.

2) գործին մասնակցող անձանց մասին.

3) գործերի մակագրության մասին.

4) պահանջի (իրավահարաբերության) մասին.

5) պետական տուրքի մասին.

6) հայցադիմումը (հակընդդեմ հայցը), դիմումը վարույթ ընդունելու, վարույթի ընդունումը մերժելու, վերադարձնելու կամ հայցադիմումը վերահասցեագրելու մասին.

7) կիրառված վարույթի (ընթացակարգի) մասին.

8) առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերի մասին.

9) ինքնաբացարկի որոշում կայացնելու մասին.

10) գործի վերամակագրության մասին.

11) գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին.

12) դատական նիստերի ժամանակի և վայրի մասին.

13) գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին.

14) քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության և դրա քննության արդյունքում կայացված դատական ակտի մասին.

15) գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտի (բավարարման, մերժման, կարճման և այլնի) մասին.

16) եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին.

17) դատական ակտերի բողոքարկման և դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին.

18) կատարողական թերթի տրամադրման մասին:

3. Վիճակագրական քարտը սնանկության գործերով պարունակում է տեղեկություններ`

1) դիմումի (գործի) ստացման կարգի և ժամանակի մասին.

2) պարտապանի, պարտատիրոջ (պարտատերերի) մասին.

3) գործի մակագրության մասին.

4) ներկայացված և հաստատված պահանջների մասին.

5) պետական տուրքի մասին.

6) դիմումը վարույթ ընդունելու, վարույթի ընդունումը մերժելու և վերադարձնելու մասին.

7) կիրառված վարույթի տեսակի (ընթացակարգի) մասին.

8) առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերի մասին.

9) ինքնաբացարկի որոշում կայացնելու մասին.

10) գործի վերամակագրության մասին.

11) գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին.

12) դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի մասին.

13) գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին.

14) գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտերի (բավարարման, մերժման, կարճման և այլնի) մասին.

15) սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.

16) ֆինանսական առողջացման ծրագրի և դրա ժամկետների մասին.

17) դատական ակտերի բողոքարկման և դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին.

18) լուծարման գործընթացի մասին.

19) սնանկության գործի շրջանակներում քննվող առանձին քաղաքացիական գործերի քանակի և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված ենթակետերի մասին:

4. Վիճակագրական քարտը, ըստ մինչդատական քրեական վարույթի գործերի տեսակների, պարունակում է տեղեկություններ'

1) միջնորդության (բողոքի) ստացման կարգի և ժամանակի մասին.

2) միջնորդություն ներկայացնող անձի (բողոքաբերի) մասին.

3) գործի մակագրության մասին.

4) միջնորդության (բողոքի) առարկայի մասին.

5) առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերի մասին.

6) գործի վերամակագրության մասին.

7) նյութն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

8) միջնորդությունը (բողոքը) քննելու համար հրավիրված դատական նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին.

9) միջնորդության (բողոքի) քննության արդյունքում կայացված դատական ակտի մասին.

10) դատական ակտերի բողոքարկման և դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին:

5. Վիճակագրական քարտը քրեական գործերով պարունակում է տեղեկություններ'

1) գործի ստացման կարգի և ժամանակի մասին.

2) մեղադրյալի (ամբաստանյալի) մասին.

3) գործի մակագրության մասին.

4) առաջադրված մեղադրանքի մասին.

5) գործը վարույթ ընդունելու մասին.

6) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.

7) դատական քննություն նշանակելու մասին.

8) գործի դատական քննության կարգի (արագացված կամ ընդհանուր) մասին.

9) առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերի մասին.

10) ինքնաբացարկի որոշում կայացնելու մասին.

11) գործի վերամակագրության մասին.

12) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

13) դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի մասին.

14) գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին.

15) եզրափակիչ դատական ակտի (մեղադրական, արդարացման, կարճման և քրեական հետապնդման դադարեցման, բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման, համաներման կիրառման և այլնի) մասին.

16) եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին.

17) դատական ակտերի բողոքարկման և դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին.

18) դատարանի կողմից դատական ակտը կատարման ուղարկելու մասին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1542-Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վիճակագրական հաշվետվությունները կազմվում են վիճակագրական քարտերում առկա տեղեկությունների և դատական գործերի դասակարգման հիման վրա' Հայաստանի Հանրապետության դատարաններում ստացված գործերի շրջանակներում:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1542-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1. Դատական դեպարտամենտը դատական վիճակագրությունը հավաքում և վարում է էլեկտրոնային ձևով` վիճակագրական քարտերի և դատարանների աշխատակազմերի կողմից տրամադրվող հաշվետվությունների հիման վրա:

2. Դատարանների աշխատակազմերի կողմից Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին են ներկայացվում կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվություններ: Կիսամյակային վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան ընթացիկ տարվա հուլիսի 15-ը, իսկ տարեկան վիճակագրական հաշվետվությունները` ոչ ուշ, քան հաջորդ տարվա հունվարի 15-ը:

3. Դատական վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը, վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը և համադրելիությունը ժամանակի ու տարածության մեջ, վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունն ապահովելու համար Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը հաշվետվություններն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված տեղեկատվության վերլուծություն և անհամապատասխանություններ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում դատարանների աշխատակազմերից պահանջում է հաշվետվությունների ճշգրտված տարբերակը:

4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո 1-օրյա ժամկետում հաշվետվությունները տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1542-Ն որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ, ըստ դատական գործի տեսակների, հրապարակվում են հետևյալ վիճակագրական տվյալները'

1) դատավորների քանակը.

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի, ինչպես նաև սնանկության գործի շրջանակներում քննվող առանձին քաղաքացիական գործերի ընդհանուր քանակը` նշելով գործերի քննության ժամանակ կիրառված վարույթների (ընթացակարգերի) առանձին տեսակների և հայցային վաղեմության կիրառման դեպքերի ընդհանուր քանակները.

5) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.

6) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը` ըստ նիստերի քանակի.

7) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տևողությունը` ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում` ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության).

8) հաշվետու ժամանակահատվածում ավարտված մինչդատական քրեական վարույթի գործերը` ըստ տեսակների.

9) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ անավարտ գործերի ընդհանուր քանակը.

10) հաշվետու ժամանակահատվածում բողոքարկված դատական ակտերի քանակը` ըստ տեսակների.

11) հաշվետու ժամանակահատվածում բեկանված դատական ակտերի քանակը` ըստ տեսակների:

2. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են հետևյալ տվյալները`

1) սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված տվյալները` բացառությամբ 3-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված տվյալների.

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում վարույթ չընդունված բողոքների ընդհանուր քանակը.

4) եզրափակիչ դատական ակտ չհանդիսացող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը` ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

3. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ` յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հավելվածի 1-ին կետով, բացառությամբ 4-6-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերով նախատեսված ավալների, ինչպես նաև սույն հավելվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված ավալները: Վճռաբեկ դատարանի վերաբերյալ` սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված ավալները հաշվարկվում են ըստ օրերի:

4. Սույն հավելվածի 1-3-րդ կետերով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա ավալները Դատական դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքում` վիճակագրական ավալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում`

1) յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի համար` ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հուլիսի 31-ը.

2) յուրաքանչյուր տարվա համար` ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

5. Դատական դեպարտամենտը մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը դատական իշխանության պաշտոնական կայքում` վիճակագրական ավալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում հրապարակում է նաև հետևյալ ավալները.

1) դատարանների բյուջեն, այդ թվում` ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ` ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված և դատական ակտով վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը.

3) դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասերով` հարուցված կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման վարույթների քանակները` ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակները` ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման դեպքերի քանակները և դատավորի նկատմամբ հարուցված վարույթի արդյունքի (ներառյալ` տույժի տեսակի) վերաբերյալ տվյալներ.

4) սույն հավելվածի 1-3-րդ և 5-րդ կետերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1542-Ն
Որոշում