Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1549-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Եղվարդի համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Եղվարդի համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 27

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1549-Ա որոշման

 

ՑԱՆԿ
«ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի  |        Անվանումը      |Չափի|Քանակը|  Արժեքը  |

|ը/կ|ծածկագիրը |                       |միա-|      |  (դրամ)  |

|   |          |                       |վորը|      |          |

|___|__________|_______________________|____|______|__________|

|1. |0101299000|Ձի                     |հատ |   500|  85000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|2. |0102210000|Խոշոր եղջերավոր կենդանի|հատ |  2000| 700000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|3. |0102213000|Խոշոր եղջերավոր կենդանի|հատ |  6000|1080000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|4. |0102219000|Խոշոր եղջերավոր կենդանի|հատ |  9000|1620000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|5. |0102291000|Խոշոր եղջերավոր կենդանի|հատ |  3000| 600000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|6. |0102292900|Խոշոր եղջերավոր կենդանի|հատ |  6000|1620000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|7. |0102295900|Խոշոր եղջերավոր կենդանի|հատ |  1500| 180000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|8. |0102294900|Խոշոր եղջերավոր կենդանի|հատ |  1500| 300000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|9. |0102909100|Գոմեշ                  |հատ |  1050| 315000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|10.|0103919000|Խոզ                    |հատ |  2500| 100000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|11.|0104101000|Ոչխար                  |հատ |  8000| 320000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|12.|0104108000|Գառ                    |հատ | 45000|1710000000|

|___|__________|_______________________|____|______|__________|

|13.|0104209000|Այծ                    |հատ |  2000|  40000000|

|__________________________________________________|__________|

|    Ընդամենը                                      |8670000000|

._____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1549-Ա
Որոշում